ՀՕՊ համաձայնագրով Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ. Մ.Մելքումյան
Այստեղ պետք չի երկու բան իրար խառնել,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի մասին:
«Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը մնում է, Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ, որը մենք չունեինք։ Այն ոչ ՀԱՊԿ-ի մեջ է, ոչ ԱՊՀ-ի հետ կապ ունի, միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև է»,- նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ տեխնիկական բաղադրիչի լրացումը բերում է ի օգուտ հայկական կողմի լրացուցիչ գործիքների կիրառման, տեսանելիության դաշտի ընդլայնման:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը երկու երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է:
«ՌԴ և ՀՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքներն ընթանում են արդեն մի քանի տարի: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերը»,-նշել էր Բորդյուժան՝ հավելելով, որ փաստաթուղթն արդեն անցել է հիմնական ընթացակարգերը և ներկայումս գտնվում է ՀՀ օրենսդիր մարմնի կողմից քննարկման մակարդակում:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է խոսենք ոչ թե մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին. Շարմազանովը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
- Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա. Քոչարյան
- Բորդյուժա. Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը մեր երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին