Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները
Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլ են անցել՝ Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա): Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է մրցույթի պաշտոնական կայքից:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին: Այն այս տարի առաջին անգամ անցկացվում է Դիրիժորություն անվանակարգում։ Մրցույթին մասնակցելու համար դիմած 57 երիտասարդ դիրիժորներից ընտրվել են 12-ը, որոնք ներկայացնում են 10 երկիր՝ Մասիեյ Կոտարբա (Լեհաստան), Յուտա Սիմիձու (Ճապոնիա), Միխայիլ Լեոնտև (Ռուսաստան), Գուրգեն Պետրոսյան (Ռուսաստան), Բեատրիս Վենեցի (Իտալիա), Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Րաֆֆի Միքայելյան (Լիբանան), Էմիլ Էլիասոն (Շվեդիա), Հանկյոլ Յուն (Հարավային Կորեա)՝, Տոսիֆումի Կանայ (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)):
Երկրորդ փուլը կայանալու է հունիսի 11-ին և 13-ին:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ 1-ին մրցանակ՝ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 2 համերգ՝ Հայաստանում 2016-2017 և 2017-2018 թվականների համերգաշրջանների ընթացքում` մրցույթի կազմկոմիտեի առաջարկած նվագախմբ(երի)ի հետ, ինչպես նաև դափնեկրի դիպլոմ։ Պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենան հունիսի 14-ին:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանական մրցույթը այս՝ դիրիժորական անվանակարգում բուռն է լինելու
- Միխալիս Իկոնոմու. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծարժեք իրադարձություն է աշխարհի երաժշտական հանրության համար
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան