Գերմանիայի Սահմանադրական դատարանը հաստատեց ցեղասպանության բանաձևի բողոքարկումը
Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամլո խոսնակ Միխայել Ալլմենդինգերը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեց, որ դատարանը ստացել է Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված բողոք։
«Դաշնային Սահմանադրական դատարանը ստացել է սահմանադրական բողոք՝ ընդդեմ այսպես կոչված «Հայկական բանաձևի», որն ընդունվել է Բունդեսթագի կողմից 2016թ․-ի հունիսի 2-ին։Ներկա պահին հավելյալ տեղեկատվությունը հասանելի չէ»,-Panorama-ին ասաց Միխայել Ալլմենդինգերը՝ հավելելով, որ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով չի կարող ասել բողոքարկողի անունը։
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը Գերմանիայի Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել, որով պահանջում է չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը:
Deutsche Welle պարբերականի թուրքալեզու ծառայության փոխանցմամբ` իր այդ քայլը թուրք իրավաբանը բացատրել է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին