Մարուքյանը վարչապետին առաջարկում է կրճատել նաև փոխմարզպետներին
Ազգային ժողովոի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր առավոտյան գրությամբ դիմել է վարչապետին՝ առաջարկելով շարունակել կառավարության օպտիմալացման ռեֆորմը և կրճատել նաև փոխմարզպետների հաստիքները: Այդ մասին պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա հիշեցրել է քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակները՝ 2003 թվականը, երբ որոշվել է, որ Հայաստանի մարզերում մարզպետների տեղեկալների թիվը ավելացնել, ինչ արդյունքում այժմ, մեկի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ:
«Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզպետներն ունեն 3-ական տեղակալներ: Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են քարտուղարուհիներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն:
Որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, հետևաբար, առաջարկում եմ շարունակել սկսված բարեփոխումն ու կրճատել նաև մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն մեկ տեղակալ», -գրության մեջ նշել է Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան