
ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին
ԲՀԿ-ն աշնանն ակտիվորեն մասնակցելու է տեղական ինքնակառավարման ընտրություններին, այդ թվում նաև Վանաձորում և Գյումրիում կայանալիք ընտրություններին: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Պատասխանլով հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն Գյումրում սատարի Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դեռևս վաղ է ասել, թե ում կպաշտպանեն:
«Վերջնական որոշում չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ն մշտապես Գյումրի բոլոր ընտրատարածքներում ունի համապատասախան կառույցներ: