Պելեն իր բոլոր պարգևները վաճառել է 4,4 մլն եվրոյով
ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Պելեն աճուրդում իր բոլոր պարգևների վաճառքից վաստակել է 4,4 մլն եվրո: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Միջոցառումն անցկացվել է հունիսի 7-9-ը, Լոնդոնում: Ֆուտբոլի արքան աճուրդի է հանել իր բոլոր մեդալները, գավաթները, անհատական մրցանակները, ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 լոտ: Ամենաթանկը հատուկ բրազիլացու համար պատրաստված Ժյուլ Ռիմեի գավաթի կրկնօրինակն էր: Շվեյցարական ժամացույցի գործարաններից մեկն այն ձեռք բերեց 500 հազար եվրոյով: Մինչև 1974 թ. այդ մրցանակը հանձնվել է աշխարհի առաջնությունում հաղթած թիմին:
«Ես որոշել եմ իմ պարգևներով կիսվել երկրպագուների ու հավաքածուների սիրահարների հետ: Հույս ունեմ, որ նրանք հոգատարությամբ կպահպանեն դրանք ու կփոխանցեն հաջորդ սերունդներին»,- հայտարարել է 75-ամյա Պելեն:
Պելեն (իսկական անունը՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտու) ռեկորդակիր է աշխարհի առաջնություններում տոնած հաղթանակների թվով: Նա երեք անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել (1958, 1962, 1970 թթ.):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում