Առաջին երեք միասնական քննության բողոքարկումներն ուղարկվել են ԳԹԿ
Այսօր առավոտյան Գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության բողոքարկումները,-Panorama.am-ին տեղեկացրեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:
«Երեկ մինչև ժամը 18:00 բողոքարկումները քննական կենտորններում հավաքվել են, ուղարկվել ԳԹԿ, այսօր առավոտից սկսել են դրանց դասակարգումը և վերլուծումը, որից հետո նոր կտրամադրվի բողոքարկման հանձնաժողովին»,-ասաց նա:
ԳԹԿ տնօրենը նշեց, որ առայժմ հայտնի չէ, որքան բողոքարկում կա և հիմնականում ինչ գծով են, բայց դրանք այդքան էլ շատ չեն:
Նրա խոսքերով, դրանից մեջ կան դիմումներ, որոնք վերաբերում են երկրորդ անգամ քննություն մասնակցելու թույլտվություն ստանալուն. «Երկրորդ անգամ մասնակցության հնարավորություն ստանում են այն դիմորդները, որոնք առաջինի ժամանակ վատ են զգացել, բժշկի և կենտրոնի ղեկավարի թույլտվությամբ ընդհատել են քննությունը, բայց եթե շարունակել է մինչև վերջ նստել և գրել, այլևս չի թույլատրվում»:
Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները քննակենտրոններում կփակցվեն կիրակի օրը:
Հարակից հրապարակումներ`
- «Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող
- Հանրապետության 1862 դիմորդ վաղը «Ֆիզիկա» առարկայից քննություն կհանձնի
- 3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
- ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
- Դիմորդների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները