Լևոն Զուրաբյանն առաջարկում է այս տարվա բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել
Ապրիլյան իրադարձությունները, դրան հաջորդող ժամանակաշրջանը ցույց տվեցի, որ կոռուպցիան, մենաշնորհները, պետական կառավարման արատավոր համակարգը դարձել են ազգային անվտանգության խնդիր: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Այնուհետև Լ. Զուրաբյանն առաջարկով հանդես եկավ. «Այս տարվա պետական բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել՝ հաշվի առնելով նոր իրողությունները, նոր մարտահրավերները, որոնցում հայտնվել է Հայաստանը: Եկեք նոր նստաշրջան անցկացնենք, լուրջ բանավեճի, առողջ բանավեճի տեսակետների բախման համար կարևոր իրադարձություն կդառնա, հնարավորություն կտա իսկապես վերանայել առաջնահերթությունները: Եթե դա չեն անում, ստացվում է, որ չեն ընդունում, որ Հայաստանը հայտնվել է նոր մարտահրավերների մեջ, իրականում քննադատությունները չեն ընդունում, ոչ մի բան չեն ցանկանում շտկել»:
Նա նշեց, որ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բացահայտել են, թե ինչքան անարդյունավետ ծախսեր են կատարվել բյուջեից:
«Բյուջեի ծախսերն ավելացել են, դրանք կառավարական ծախսեր են, դրանից ոչ մի օգուտ տնտեսությանը չի լինում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին