Հալեպում պայթյունից հայ է զոհվել
Այսօր առավոտյան Հալեպում հրասանդի պայթյունից զոհվել է Ռաֆֆի Պչաքճյանը: Այս մասին գրում է «Արևելք»-ը: Նա եղել է ՀՅԴ անդամ: Աղբյուրը նշում է, որ նրա եղբայրը՝ Հովսեփ Պչաքճյանը, անցած տարի նույնպես զոհվել էր հրասանդի պայթյունից:
Հիշեցնենք, որ նախօրեին Հալեպի Սուլայմանիյե թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել: Հրթիռներն ընկել են շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց գտնվող արհեստավորների թաղամասի վրա: Նախնական տվյալներով, 4 մարդ զոհվել է, 11-ը վիրավորվել: Սուլայմանիյեի զոհերի, վիրավորների մեջ հայեր չկային:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի Սուլայմանիյե թաղամասը հրթիռակոծվել է. «Արևելք»
- Հալեպում ահաբեկիչները գնդակոծել են շուկան
- Տիգրան Բալայան. Խստորեն դատապարտում ենք Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները
- Հալեպում ահաբեկիչների թիրախն է դարձել Սըլեյմանիյեի շրջանը
- Նոր Գյուղ թաղամասի նոր հրթիռակոծությունը վնասներ է պատճառել տեղի հայերին
- Ռմբակոծության հետևանքով Հալեպում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»
- Հալեպում «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել
- Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը. «Արևելք»
- Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով կա երեք զոհ
- Հալեպում ռմբակոծությունից զոհվածների թիվն աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան