Հայկ Մարտիրոսյան. ՀՕՊ համաձայնագրի տեքստը գրված է լղոզված
«ՀՕՊ միավորված համակարգի վերաբերյալ համաձայնագրով որոշ չափով բարձրանում է Հայաստանի անվտանգության աստիճանը , սակայն իմ կարծիքով, դա չի ծածկում այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են հայկական կողմին»,-«Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի միջև» թեմայով բանավեճի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նա մատնացույց արեց համաձայանգրի 6-րդ կետն ու կարծիք հայտնեց, որ այդտեղ առկա է կազուս. «Կամ տեքստը վատ է կազմված, կամ ուղղակի այստեղ կա գաղափարական խնդիր, որովհետև կառավարումը դա նույնը չէ, ինչ հրամանատարությունը: Եվ հրամանատարությունը գտնվելու է Հյուսիսային Կովկասում՝ այսինքն ռուսական կողմի ձեռքին»:
Մարտիրոսյանի խոսքով, այստեղ որևէ խնդիր չէր լինի, եթե Հայաստանը չունենար Ադրբեջանի նման թշնամի, ում հետ Ռուսաստանը գտնվում է բարեկամական հարաբերությունների մեջ:
«Այսինքն, կարող է առաջանալ շահերի բախում: Ինձ համար, անկեղծ ասած, թե ինչու է նման ծանրաբեռնվածություն դրվում Ռուսաստանի վրա գոնե այն մասով, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի գործողությունների համար ընդդեմ ադրբեջանական օդուժի, ենթադրենք օդային հարձակման պայմաններում: Այստեղ ռազմական ու քաղաքական բավական խոր խնդիրներ են առաջ գալիս»,-մանրամասնեց քաղաքագետը:
Նրա կարծիքով, պետք էր ձևակերպումներն առավել հստակ արվեին՝ հգնարավոր խնդիրներից խուսափելու համար:
Նա առաջարկում է, որ ոչ միայն կառավարումը, այլև հրամանատարությունը գտնվեր Հայաստանում՝ «գոնե Հայաստանի երկնքի մասով, որովհետև Հայաստանն ամբողջությամբ գտնվում է Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանի մի փոքր հատվածէ գտնվում Հյուսիսային Կովկասում: Շատ տրամաբանական կլիներ, որ ակտիվ պատերազմի մեջ գտնվող Հայաստանն ունենար նաև հրամանատարություն: Սա կլիներ լավ ժեստ Հայաստանի հանդեպ»:
Քաղաքագիտության դոկտորը համամիտ է, որ համաձայնագիրը նաև բխում է Հայաստանի շահերից. «Բայց ասել, որ վերապահորեն, 100 տոկոսով Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ է, չի կարելի, որովհետև տեքստը գրված է լղոզված և տարընթերցումների տեղիք կա, տեքստում էլ նշված է, որ տարընթերցումների պարագայում հարցը լուծվում է քննարկումների արդյունքում: Իհարկե այդ դրույթը պետք է լիներ, բայց չպետք է ստեղծվեր այնպիսի տեքստ, որն ամբողջությամբ պետք է տարընթերցումների տեղիք տար»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ քննարկում. « Չի բացառվում, որ նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին և սպասարկում է այդ երկրի շահերը»
- Արման Նավասարդյան. ՀՕՊ համաձայնագիրը բխում է մեր շահերից
- Թևան Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայանգրի մասին. Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք չէ ուղղել ռուսական կողմին
- ՊՆ-ն հրապարակել է տեղեկանք ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին