Ըստ կանխատեսումների՝ 2016-ին Հայաստան կայցելի 5%-ով ավելի զբոսաշրջիկ. Մեխակ Ապրեսյան
Հայաստանում զբոսաշրջային ծառայությունները տարեցտարի ավելի բազմազան են դառնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքերով՝ բացի դասական պատմամշակութային հուշարձաններից, տուրիստներին առաջարկում են տարբեր զբոսաշրջային ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ, փառատոններ, ինչի արդյունքում տարբեր կազմակերպություններ ևս Հայաստանն ընտրում են իրենց միջոցառումների անցկացման վայր: Օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:
Չնայած այս ամենին, 2015թ-ին Հայաստան է այցելել 1 մլն. 192 հազար զբոսաշրջիկ, ինչը 2014թ-ի համեմատ 1%-ով նվազել է: Հիմնական պատճառը, ըստ Մեխակ Ապրեսյանի, եղել է այն, որ նվազել են ՌԴ-ից այցելությունները Հայաստան:
«Ընդհանրապես 2015թ-ին արտագնա զբոսաշրջությունը ՌԴ-ից անկում է ապրել: Իսկ այլ երկրներից Հայաստան այցելողների թվի աճ եղել է»,- ասաց նա:
Ներկայացնելով այս տարվա ցուցանիշները՝ վարչության պետը նշեց, որ 2016թ-ի առաջին եռամսյակում արդեն իսկ գրանցվել է զբոսաշրջության 8,6%-ի աճ:
Մեխակ Ապրեսյանի խոսքերով՝ 2016 թ-ին նախատեսվում է զբոսաշրջիկների թվի աճ 5 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին