«Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունների մեկնարկը հանգիստ է սկսել: Այս մասին մեկնարկից հետո Panorama.am-ի հետ զրույցում նշեց քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փարիկյանը:
«Մեր քննակետրոնում քննություն պետք է հանձներ 160 դիմորդ, որոնցից բացակա էր 7-ը: Բազմիցս զգուշացրել էինք բջջային հեռախոսների համար, միևնույն է, երեխաներից մի քանիսը բերել էին իրենց հետ, բայց մինչ քննասեղանին մոտենալը հանձնեցին դրանք»,-նշեց նա:
Քննակենտրում ներկա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ևս նորմալ գնահատեց քննությունների մեկնարկը. «Պայմանները բավարար են, որպեսզի երեխան հանգիստ քննություն հանձնի»:
Նշենք, որ այսօր հանրապետության 15 քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայից քննություն է հանձնելու 1862 դիմորդ:
Դիմորդներից Սամվել Բարսեղյանը ցանկանում է ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետ:
«Առաջին միասնական քննությունս է, սակայն չեմ անգանգստանում, առարկային լավ եմ տիրապետում, քանի որ սովորել եմ ֆիզմաթ դպրոցում: Դպրոցում շատ ենք քննություններ հանձնել, դրան էլ եմ արդեն սովորել»,-ասաց Սամվելը:
«Ֆիզիկա» առարկայից քննությունի հանձնողների շարքում սակավաթիվ էին աղջիկները:
«Ինձ թվում էր ավելի լարված կլինեմ, բայց երբ եկա այստեղ հուզվածությունս անցավ»,-պատմեց Տաթևիկ Էլոյանը, ով ևս ցանկանում է ՀՊՃՀ ընդունվել և դառնալ ծրագրավորող:
Դիմորդներից առավել շատ անհանգստացած ու հուզված էին դրսում սպասող ծնողները:
Երեք երեխաների հայ Վահագն Մելիքյանը սպասում է, որդու հաջողություններին. «Երեք տարին մեկ կրկնվում է այս անհանգստությունս, երեխաներս հերթով քննություն են հանձնում: Տղաս ցանկանում է պոտլիտեխնիկ ընդունվել, սպասում եմ նրա հաջողություններին»:
15-ամյա դիմորդի մայրը՝ Երիցյան Աղավին էլ ասաց, որ որդին բարձր տրամադրությամբ է մտել քննության, անգամ կատակելով, որ եթե այս տարի չընդունվի էլ, դեռ երկու տարի ունի՝ նորից դիմելու:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության 1862 դիմորդ վաղը «Ֆիզիկա» առարկայից քննություն կհանձնի
- 3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
- ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
- Դիմորդների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները