ՀՕՊ քննարկում. « Չի բացառվում, որ նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին և սպասարկում է այդ երկրի շահերը»
«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք մինչ այս պայմանգրի ուժի մեջ մտնելը կառավարվում էին բացառապես ռուսական կողմից: Հիմա արդեն հնարավորություն է ստեղծվում արդեն հայկական կողմի հրամանով օգտագործել նաև Գյումրիիռազմաբազայում տեղակայված Ս300-ները»: Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի միջև» թեմայով բանավեճի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ, ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, համաձայնագրով Հայաստանը նաև հնարավորություն է ստանում տեղեկություն ստանալ Կասպից Ծոցում օրինակ հակառակորդի շարժի վերաբերյալ:
«Հակառակորդի տեղաշարժի մասին ինֆորմացիան շատ ավելի արագ ու մատչելի կերպով է հասցվում տեղ, քան մինչ այդ: Այսինքն տեխնիկական միջոցղների ավելացման ու տեղեկատվություն ստանալու նոր հնարավորությունների մասինէ այս պայմանագիրը»,-ասաց նա:
Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքը, երբ թուրքական օդուժի ուղղաթիռները հատել էին Հայաստանի Հանրապետության սահմանը:
«Այդ ժամանակ ռուսական կողմը կարող էր ինքնուրույն, առանց տեղեկացնելու, հայ-թուրքական սահմանը պահպանելու պարտավարությունը ստանձնած լինելով հանդերձ, օպերատիվ որոշմամբ խոցել այդ ուղղաթիռներից մեկը: Հասականալի է, թե դրանից հետո ինչ զարգացումներ կլինեին հայ-թուրքական քաղաքական հարաբերություններում»,-նշեց նա, ավելացնելով, որ այդ համաձայնագրով մեծանում է նման հնարավոր որոշումների կայացման վրա Հայաստանի վերահսկողությունը:
Միաժամանակ՝ նա չի բացառում, որ նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին և սպասարկում է այդ երկրի շահերը՝ Արևմուտքի դեմ:
«Բայց այդ շահերը համընկնում են, դա ակնհայտ է»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ համաձայանգրի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարա Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին: Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հաստատում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կազմում, այդ թվում` Հավաքական անվտանգության առանձին տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կազմում, Կողմերի կողմից առանձնացված զորքերի (ուժերի), կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ցանկը: Հետևաբար` հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրելու ՀՕՊ միավորված տարարծաշրջանային համակարգին, կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արման Նավասարդյան. ՀՕՊ համաձայնագիրը բխում է մեր շահերից
- Թևան Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայանգրի մասին. Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք չէ ուղղել ռուսական կողմին
- ՀՕՊ համաձայնագրով Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ. Մ.Մելքումյան
- Պետք է խոսենք ոչ թե մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին. Շարմազանովը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
- ՊՆ-ն հրապարակել է տեղեկանք ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ
- Բորդյուժա. Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը մեր երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին