
Պարգև Սրբազան. «Ես չեմ արդարացնում Արամ Աթեշյանին, ուղղակի հասկանում եմ նրա վիճակը». «168 Ժամ»
«168 Ժամ»-ը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված բաց նամակի, և ԼՂՀ խնդիրների մասին:
-Արամ Աթեշյանը չէ՞ր կարող ընդհանրապես զերծ մնալ որևէ հայտարարություն անելուց:
-Ես կարծում եմ՝ իրեն պարտադրել են: Եթե իրեն չպարտադրեին, նա ինչու՞ պետք է ելույթ ունենար: Կարող էր լռել, ու վերջանար այդ հարցը:
-Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի ժամանակ էլ ճնշումներ կային, բայց նա դիմադրում էր: Հիմա, եթե Արամ Աթեշյանին պարտադրեն այլ հայտարարություններով հանդես գալ, նա պետք է նման բա՞ն անի:
-Ես չեմ ասում, որ ինքը պետք է անի այդ հայտարարությունը: Ես հո չե՞մ արդարացնում իրեն: Ես ուղղակի հասկանում եմ իր վիճակը. մարդուն ճնշում են, պարտադրում են, դրանից ելնելով՝ մարդը ստիպված է լինում այդպիսի բաներ անել: Ընդամենը սա է իմ ասածը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում