ԻՊ զինյալներն Իրաքի քաղաքներից մեկում 30 խախաղ բնակչի են սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակ են բացել խաղաղ բնակիչների նկատմամբ, ովքեր փորձել են փախչել Էլ-Ֆալլուջա իրաքյան քաղաքից,-գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով NBC News-ին: Զոհվել է 30 խաղաղ բնակիչ: Նրանցից մեծ մասը կանայք և երեխաներ են:
Էլ-Ֆալլուջա քաղաքի աղբյուրը լրատվամիջոցին պատմել է, որ ահաբեկիչները պահանջել են քաղաքում թողնել կանանց և երեխաներին:
«Նրանք թույլ չեն տալիս քաղաքացիություն ունեցող բնակիչներին դուրս գալ այնտեղից»-ասել է աղբյուրը:
Ռազմական ներկայացուցիչը չի հաստատել, քանի մարդ է վիրավորվել հարձակման արդյուքում: