ԻՊ-ը կորցրել է Սիրիայում տարածքների 20 տոկոսը, Իրաքում՝ 50 տոկոսը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիան լուրջ հաջողություններ է արձանագրել. ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր տարածքի շուրջ 50 տոկոսը Իրաքում, 20 տոկոսը՝ Սիրիայում, շարունակում է կորցնել, գրոհայինների կողմից վերահսկվող թուրք-սիրիական սահմանի երկարությունը կրճատվել է 19 կիլոմետրով, սպանվել է մոտ 100 ԻՊ առաջնորդ: Ռիա նովոստիի հաղոդմամբ, այս մասին հայտարարել է միջազգային կոալիցիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գրեգ Մակգերկը:
«Սա վերջին շրջանում ամենամեծ ահաբեկչական մարտահրավերն է, որին մենք երբևէ բախվել ենք: Մենք դիմագրավել ենք շուրջ 40 հազար ահաբեկչի ամբողջ աշխարհից»,-ասել է նա:
Ըստ նրա, դժվար է ասել, թե այժմ ԻՊ-ի շարքերում քանի գրոհային է կռվում, բայց իրենց ունեցած տվյալներով՝ մոտ 19-25 հազար, նրանց թիվը շարունակում է նվազել: Բացի այդ, ԻՊ-ն նաև լուրջ խնդիրների ունի կապված ֆինանսի հետ:
Նրա խոսքով, կարևոր է թուրք-սիրիական սահմանի ողջ վերահսկողությունը վերադարձնելը, քանի որ հենց այդ սահմանով են ահաբեկիչները մուտք գործում Թուրքիա, իսկ այնուհետև՝ Եվրոպա ահաբեկչություն իրականացնելու համար: