Սաուդյան Արաբիայում տղամարդկանց թույլատրել են սոված ժամանակ ուտել իրենց կանանց
Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի Շեյխ Աբդուլ Ազիզ ալ-Շեյխը հայտարարել է, որ տղամարդիկ կարող են ուտել իրենց կանանց, եթե տառապում են սովից: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Հոգևորականի խոսքով, կինը չի կարող ընդդիմանալ ամուսնու ցանկությանը, քանի որ նրանք մեկ ամբողջականություն են:
«Եթե տղամարդը ահավոր սոված է և տանը ուտելու բան չի գտնում, ապա նա կարող է կտրել կնոջ մարմնից որևէ մաս և ուտել»,-ասել է մուֆտին:
Սկանդալային այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Սաուդյան Արաբիայում և համացանցում: Հայտարարության պաշտոնական տեքստն առայժմ նրա էջում չի հայտնվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիան մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում կանանց նկատմամբ բռնությունների առումով ռեկորդային վատ ցուցանիշներ ունի:
Կանայք այդ երկրում գրեթե իրավունքներ չունեն: Մինչև 2011 թվականը նրանք զրկված են եղել քվեարկության ու մասնակցության իրավունքից: Այս տարի էլ հեռուստատեսությունում աշխատող կանանց պարտադրվեց կրել Իսլամի պահանջներին համապատասխան հագուստ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա