Հալեպի հայկական որոշ թաղամասերի ռմբակոծություններում առկա է թուրքական ձեռագիրը. Արմեն Պետրոսյան
«Սիրիայում հրադադարի ռեժիմը չի գործում հիմնականում Սիրիայի հյուսիսային շրջանում՝ հատկապես Հալեպում, մասամբ՝ Լաթաքիայում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա, այս ընթացքում Թուրքիայից ռազմական օգնություն է հասել «Ջաբաթ ան-Նուսրա», նաև սիրիական հակակառավարական որոշ խմբավորումների:
«Հենց այս համատեքստում է, որ ակտիվացնել են ռազմական գործողությունները Հալեպում: Հատկապես վերջին 10-15 օրվա ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Հալեպի քրդաբնական շրջաններում, ռմբակոծվում է նաև հայկական որոշ թաղամասեր: Պարզ է, որ առկա է թուրքական ձեռագիրը: Այս խմբավորումները գործում են հստակ Թուրքիայի ուղղորդմամբ: Ինչո՞ւ պետք է «Ջաբաթ ան-Նուսրան, որը համարվում է «Իսլամական պետության» մրցակիցը, հարձակվի քրդական կառույցների դեմ, որոնք գործում են ԻՊ դեմ, կամ ինչո՞ւ պետք է նույն կառույցը ռազմական գործողություններ իրականացնի սիրիական բանակային ստորաբաժանումների դեմ, որոնք կռվում են ԻՊ դեմ: Չէ որ սրանք ի վերջո և գաղափարական, և ռազամական տեսանկյունից մրցակիցներ են: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ծայրահեղական խմբավորումները ցանկանում, որ ԻՊ-ն որոշակիորեն պահպանի իր դիրքերը: Ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է ԻՊ դեմ: Այս կառույցները, օգտվելով ստեղծված իրավիճակից, սեփական շահերն են հետապնդում», -մանրամասենց արաբագետը:
Ըստ նրա, Սիրիայի հյուսիսում այսօր տեղի են ունենում լուրջ գործընթացներ և, թերևս, այս համատեքստում է, որ երկու օր առաջ Իրանում տեղի է ունեցել Իրանի, Սիրիայի, ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը՝ նպատակ ունենալով քննարկել Հալեպի հետ կապված հետագա ծրագրերը:
«Ակնհայտ է, որ այս շրջանը կարևոր է վարչակարգի, նրա դաշնակիցների համար, հիմնական զարգացումները կենտրոնանալու են հենց այս տարածաշրջանում»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ ՌԴ-ն և Իրանը կրկին ակտիվանալու են, ինչը հասկանում է նաև Թուրքիան: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Թուրքիան ցանկանում է կարճ ժամանակում որոշ խնդիրներ լուծել` կապված քրդական գործոնի, նաև հայ համայնքի դիրքերի թուլացման հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան թևակոխել է ռազմական գործողությունների հաջորդ փուլ. Սարգիս Գրիգորյան
- Հալեպահայ տասնյակ ընտանիքներ հասել են Քեսապ. «Արևելք»
- Հալեպում պայթյունից հայ է զոհվել
- Հալեպի Սուլայմանիյե թաղամասը հրթիռակոծվել է. «Արևելք»
- Տիգրան Բալայան. Խստորեն դատապարտում ենք Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները
- Նոր Գյուղ թաղամասի նոր հրթիռակոծությունը վնասներ է պատճառել տեղի հայերին
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին