Հայաստանում նվազել են հացի, ալյուրի, մակարոնեղենի, ձավարեղենի արտադրության ծավալները
Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլի ամիսներին արտադրվել է 94.4 հազար տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 20.7%-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 49.2 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 19%-ով` կազմելով 4 587.9 հազար տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-ապրիլին 3.2%-ով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 969.6 հազար տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 938.3 հազար տոննա:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` այս տարվա չորս ամիսներին 28 %-ով նվազել է նաև ձավարեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 205.3 հազար տոննա ձավարեղեն, իսկ 2015թ-ի հունվար-ապրիլին՝ 285.3 տոննա: