Գերմանիայի ԱԳՆ-ն Բունդեսթագի պատգամավորներին խորհուրդ է տալիս չգնալ Թուրքիա
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բունդեսթագի պատգամավորներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով գերմանական «Der Spiegel» պարբերականին:
Նման հայտարարության համար պատճառ է դարձել Գերմանիայի ու Թուրքիայի միջև լարվածությունը, որին նախորդել էր Բունդեսթագի կողմից Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձի ընդունումը:
Իր հերթին Թուրքիայի նախագահն առաջարկել էր ստուգել Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավորի արյունը, որպեսզի պարզեն նրա ծագումնաբանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքի պատգամավորը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետևել Բունդեսթագի օրինակին
- Սերժ Սարգսյան. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել
- Տեսսա Հոֆման. Բունդեսթագի բանաձևը կարող է խթանել ցեղասպանության մասին կրթությունը Գերմանիայում
- Էրդողանն առաջարկել է ստուգել Բունդեսթագի թուրք պատգամավորի արյունը
- ԱԺ նախագահ. Բունդեսթագի ընդունած բանաձևը ծանրակշիռ ներդրում է պատմական ճշմարտության վերականգնման գործում
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան