«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը մեկնարկում է
Մեկնարկում է զինվորներին ուղղված «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տ. Եսայի քահանա Արթենյանը:
«Բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր մեր զինվորներն են և յուրաքանչյուր մարդ փորձում է իր օգնությունը բերել հայրենիքի պաշտպանության սրբազանագ գործին: Արդեն երրորդ տարին է իրականացվում է այս ծրագիրը, որի շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի հավաքվել է 50 մլն դրամ»,-նշեց Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Հանդիպմանը ներկա Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը նշեց, որ այս տարվա գումարը կտրամադրվի 2015թ. հունիսի 1-ից մինչև ապրիլի մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից և ԼՂՀ-ից զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին: Օգնությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:
ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգողը տեղեկացրեց, որ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիր մեկնարկել է 2014 թվականին, երկու տարիների ընթացքում 662ընտանիքի բաշխվել է 100 մլն դրամ, այս տարի 50 մլն դրամ կբաշխվի 100 ընտանիքի:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական աջակցություն 38 զինհաշմանդամների
- «Մենք մեր զինվորի կողքին ենք». 50 միլիոն դրամ կբաշխվի զինվորների ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին