Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետևանքներին և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում հանդիպման կազմակերպիչներին՝ նշելով, որ այն օգտակար և պահանջված է, հատկապես՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակաշրջանում:
Ամփոփելով Արցախի պատվիրակության այցը Բելգիա, Բակո Սահակյանն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ և փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին