Քաղաքական 19:46 11/06/2016 Հայաստան

«Նժդեհն» անհանգստացնում է իսրայելցի վետերաններին

Հեղինակ` Արմեն Սարգսյան, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ

2016թ. մայիսի 28-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում Գարեգին Նժդեհի արձանի բացումն անհետևանք չմնաց: Բանն այն է, որ, օրինակ, օտարերկրա մամուլում բազմաթիվ փորձագետներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ շտապեցին հանդես գալ այդ իրադարձությունը դատապարտող հայտարարություններով, որոնց միջով կարմիր թելի պես անցնում էր «նացիստական հանցագործ» Նժդեհին հերոսացնելու անթույլատրելիության գաղափարը: Նման հայտարարություններից անմասն չէին նաև ռուսաստանյան փորձագետները, ում և վերջերս «ձայնակցեցին» Երկրորդ համաշխարհային պատերազմի իսրայելցի վետերանները:

Հասկանալի է, որ այդ դատապարտող հայտարարությունները կարող էին հնչեցվել տարբեր շարժառիթներով կամ պատճառներով. մեկը դա կարող էր անել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու կամ առկա տարաձայնությունները խորացնելու նպատակով, մյուսը՝ ՀՀ իշխանություններին ու հայ ժողովրդին «ապահումանիզացնելու», նրանց վրա ազդեցության լծակներ ստանալու կամ էլ «ձկնկիթային» եկամուտ ունենալու համար, մեկ ուրիշը՝ նացիստական ժամանակաշրջանի իրադարձություններով պայմանավորված ներքին վախի թելադրանքով, իսկ մեկ ուրիշը՝ անիրազեկ լինելու պատճառով և այլն: Թեպետ այդ հայտարարությունների շարժառիթները կարող են լինել բազմազան, այնուամենայնիվ դրանց բոլորին միավորում է մեկ բան՝ որոշ երույթներ խիստ կամայական մեկնաբանելն ու փաստերը նենգափոխելը:  Ասվածն առավել առարկայական կդառնա, եթե փոքր-ինչ մանրամասն անդրադառնանք այդ հայտարարություններին կամ Նժդեհի արձանի բացումը դատապարտող տեսակետներին:

Израильские ветераны против монумента в Ереване: нацист не может быть героем  (Իսրայելցի վետերանները դեմ են Երևանում հուշարձանին. նացիստը չի կարող հերոս լինել) խորագրով հրապարակման թեզերին դեռ կանդրադառնանք, սակայն մինչ այդ կցանկանայինք անել մի դիտարկում, որը վերաբերում է հրապարակման խորագրին: Խոսքը վերջինումս տեղ գտած «նացիստը չի կարող լինել հերոս» արտահայտության մասին է, որի հետ կապված համաձայնությունը, իսկապես, այլընտրանք չունի: Այո՛, նացիստը չի կարող լինել հերոս, այո՛ նացիստական գաղափարներով ապրող անհատը չի կարող ձեռնոց չնետել մարդկությանը, այո՛ ազգերի միջև աստիճանակարգ դնող և դրա հիման վրա այլատյացության ու անհանդուրժողականության կոչերով հանդես եկողը չի կարող լինել մարդասեր կամ հերոս: Սրանք ճշմարտություններ են, որոնք վիճարկելու կարիք և հիմք չկա: Բայց խնդիրն այն է, թե դրանք ինչ կապ ունեն Նժդեհի հետ կամ արդյոք որևէ կապ ունեն: Եվ սա այն դեպքում, երբ նույն ինքը՝ Նժդեհը, վերոգրյալին համահունչ գրում էր. «Սպանության և կողոպուտի ելած բանակը կարող է քաջ ավազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ և հերոսներ»:  

Վերը նշված հոդվածում հեղինակը մինչ իսրայելցի վետերաններից որոշների խոսքը ներկայացնելը հանդես է գալիս մի քանի վկայակոչումներով, որոնք, մեղմ ասած, իրականության հետ աղերսներ չունեն: Ըստ հեղինակի՝ Նժդեհը հայ ռազմագերիների առջև բազմիցս հանդես է եկել քարոզչական ելույթներով՝ նրանց կոչ անելով զինված պայքարելու ԽՍՀՄ-ի դեմ: Բացի այդ, համաձայն հոդվածագրի, Նժդեհի կարգախոսն էր հետևյալը՝ «Ով զոհվում է հանուն Գերմանիայի, նա զոհվում է հանուն Հայաստանի»: Պետք է խոստովանել, որ տարիներ շարունակ ուսումնասիրելով Նժդեհի ստեղծագործական ժառանգությունը, նրա ծավալած գործունեությունը, 1945թ. նրա ձերբակալությունից հետո արված հարցաքննությունների նյութերը և այլն, գեթ մեկ տեղ անգամ նման կարգախոս կամ այդ կարգախոսին համահունչ միտք չի հանդիպել: Իսկ եթե հոդվածագիրն ունի դա վկայող փաստեր, ապա պատրաստ կլինենք ծանոթանալ դրանց և դրանք ծառայեցնել նժդեհագիտական ուսումնասիրություններին: Սակայն, ի դժբախտություն հոդվածագրի, վստահ ենք, որ նա նման փաստ չի կարող վկայակոչել, քանզի ինչպես Նժդեհի ստեղծագործություններն ու գաղափարական համոզմունքները, այնպես էլ նրա հարցաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ խնդիրը ոչ թե ԽՍՀՄ դեմ պայքարն էր, այլ 1915թ. հայոց ցեղասպանությունը իրագործած և հայերին հայրենազուրկ դարձրած Թուրքիայի կործանումն ու Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Ավելին, եթե անգամ նման փաստ էլ լիներ, ապա դա անհրաժեշտաբար չէր կարող վկայել նրա այլատյացության և ԽՍՀՄ հանդեպ ատելության մասին, քանզի նացիստական Գերմանիայում ԽՍՀՄ-ից հայ ռազմագերիների կյանքը փրկելն ու Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին նրանց ծառայեցնելն էր Նժդեհի կարևոր քաղաքական խնդիրը:

Այո՛, Նժդեհը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, բայց խնդիրն այն է, որ համագործակցություն երևույթը խիստ բազմաշերտ է և բազմակողմ: Հանգամանք, որը բնավ հաշվի չեն առնում Նժդեհին պիտակավորողները: Հաճախ հաշվի չեն առնում այն պատճառով, որ դա շահեկան չէ: Նացիստների հետ համագործակցած ոչ բոլոր անհատներն ու կառույցներն են այդ նույն նյուրնբերգյան դատավարության արդյունքներով որակված որպես հանցագործներ: Սրա մասին, կարծում ենք, շատերդ շատ լավ գիտեք, սակայն լռում եք: Իսկ եթե չգիտեք, ապա իմացեք, որ Նժդեհը ՍՍ-ի գեներալական ուսադիրներ չուներ, ինչպես առանց որևէ փաստի պնդում ենք ոմանք և, բացի այդ, Նժդեհը հրաժարվել է անգամ հայկական լեգիոնի տեսուչի պաշտոնից: Ավելին, շատերը կհավաստեն, որ ՍՍ-ում ծառայելու համար անհրաժեշտ պայման էր գերմանացի լինելը՝ մինչև 18-րդ դարը ստուգված արմատներով, իսկ հայկական լեգիոնը (ինչպես նաև այլ ազգային լեգիոնները) մտնում էր ոչ թե ՍՍ-ի, այլ, եթե չենք սխալվում, Վաֆֆեն ՍՍ-ի կազմի մեջ, որը պատերազմից հետո, ի տարբերություն առաջինի, հանցագործ կազմակերպություն չի որակվել, այնտեղ ծառայողն ինքնին հանցագործ չի համարվել, եթե անձամբ հանցագործություն չի կատարել: Նժդեհին որպես նացիստական հանցագործ ներկայացնելու նպատակ ունեցողներին և այս առումով «անքնությամբ» տառապողներին պետք է հիշեցնել նաև այն, որ Նժդեհը նացիստների հետ հետ համագործակցությունը սկսեց այն ժամանակահատվածում, երբ Գերմանիայի տիրապետության ազդեցության ծիրում գտնվող հայության կյանքը ևս վտանգված էր, կար երկրորդ անգամ ցեղասպանվելու վերահաս վտանգը:

Հարգելի իսրայելցի վետերանները շատ ծանր են տանում իրենց հանդեպ իրականացված ցեղասպանությունը, ինչը միանգամայն հասկանալի է, սակայն նրանք՝ որպես ցեղասպանված ժողովրդի ներկայացուցիչներ, պարտավոր են իմանալ, որ հիտլերյան քարոզչության տարիներին Գերմանիայում հայերին և հրեաներին շատերը (նաև իշխանությունների մակարդակով) ներկայացնում էին որպես ցեղակից ժողովուրդներ, հրեաներին վերագրվող արատներն ու մեղքերը տարածում էին նաև հայերի նկատմամբ, ինչը, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել նաև Նժդեհին, ով Գերմանիայում հայատյաց քարոզչության ահագնացող պայմաններում ոչ թե գաղափարական համոզմունքների հիման վրա, այլ հարկադրված գնաց նացիստների հետ համագործակցության: Եվ վերջինս հայերին փրկեց երկրորդ ցեղասպանությունից, այլ ոչ թե Եվրոպան կամ Ռուսաստանը, որոնք իրենց կրավորականությամբ կամ, առնվազն, հանցավոր անտարբերությամբ հնարավոր դարձրեցին Օսմանյան կայսրությունում այդ ցեղասպանությունը: Նժդեհը պատմությունից լավ դասեր էր քաղել և այդ իսկ պատճառով չէր կարող հայության ճակատագիրը կախվածության մեջ դնել այլոց «արդարամտությունից»: Ավելին, իսրայելցի վետերանները խոսում են բարձր արժեքների մասին, արդարացիորեն դատապարտում են նացիզմը, բայց նրանց խոսքն արժեքավոր կլիներ, եթե չմոռանային այն մասին, որ Հիտլերը հրեաներին կոտորելուց առաջ որոշակիորեն ներշնչվել էր 20-րդ դարասկզբին հայերին ցեղասպանած «Հիտլերներ»-ով ու նրանց անպատժելիությամբ (հիշե՛ք Հիտլերի «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածների մասին» հայտնի արտահայտությունը): Նացիզմը, նացիստական գաղափարները, մարդկության դեմ հանցագործությունները հետևողականորեն քննադատողները պետք է խտրական չլինեն, պետք է պայքարեն դրա բոլոր դրսևորումների դեմ:

Իսկ դա նշանակում է, որ իսրայելցի վետերանները, պատերազմի ահն ու սարսափները տեսածները, պետք է ամենից առաջ անթույլատրելի համարեն նաև այն, որ իրենց պետությունը՝ Իսրայելը, քաղաքական նպատակահարմարության համատեքստում մինչ օրս չի ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը և անկաշկանդ դաշնակցում է այդ ցեղասպանությունն իրականացնողի ժառանգի և հետևողականորեն ժխտողի հետ: Ասել կուզենք, որ Նժդեհի արձանից «ահաբեկվելու» փոխարեն պետք է խիզախություն ունենալ դատապարտելու, օրինակ, ոճրագործների՝ Թուրքիայում հաճախակի հանդիպող արձանները, թուրքական իշխանությունների հանցավոր ժխտողականությունը և այլն: Եվ սա այն դեպքում, երբ Նժդեհը, իրականում, որևէ կերպ չի կարող Հիտլերի, Էնվեր փաշայի, Աբդուլ Համիդի, Ջեմալ փաշայի և այլ հանցագործների հետ դիտարկվել միևնույն հարթությունում: Չի կարող նախ այն պատճառով, որ նրա աշխարհայացքին, գաղափարներին խորապես խորթ էին այլատյացությունը, սեփական ազգին գերագնահատելն ու այլոց նսեմացնելը, ծավալապաշտությունը և ազգային մակաբուծությունը, իսկ նրա «իրականացրած» պատերազմական հանցագործությունների մասին որևէ փաստ չկա (ի դեպ, դեռևս 1992թ. ՀՀ դատախազության կողմից Նժդեհն արդարացվել է, որի կարիքը բնավ չուներ):

Հասկանալի է, որ վերն ասվածը Ձեզ համար կարող է լինել առնվազն կասկածահարույց, Դուք այն կարող եք դիտարկել որպես Նժդեհին արդարացնելու ճիգի արտահայտություն: Բնավ ոչ, Նժդեհն արդարացման կարիք բնավ չունի, նա այսօր ունի բացառապես հասկացման կարիք: Հասկացման, քանի որ Դուք և Ձեր պես մտածողները Նժդեհին գնահատելիս հիմնվում եք մի քանի իրադարձությունների վրա, ուռճացնում եք դրանք, կամայականորեն մեկնաբանում և «դարակազմիկ ճշմարտության» հայտ ներկայացնում:

Օրինակ՝ Յ. Պերիչը (Երկրորդ համաշխարհային պատերազմի համաիսրայելական վետերանների Իսրայելական շրջանային Միության նախագահ) մտահոգությամբ նշում է,  թե, իբր, Նժդեհը պայքարում էր ֆաշիզմի հաղթանակի համար ու այժմ դարձե՞լ է հերոս, և դրանից ի՞նչ պետք է սովորեն երեխաները: Պերիչին չէինք ցանկանա վիրավորել քննադատական մոտեցման բացակայությամբ և այդ իսկ պատճառով մի քանի նկատառումներ կներկայացնենք: Նա՛խ Պերիչը չի կարող որևէ փաստ վկայակոչել, թե Նժդեհը պայքարում էր ֆաշիզմի հաղթանակի համար, չի կարող այն պատճառով, որ նման փաստեր պարզապես չկան:

Բայց հակառակը վկայող փաստերը բազմաթիվ են: Եվ այդ փաստերին Պերիչը կարող է ծանոթանալ, օրինակ,  կարդալով Նժդեհի ստեղծագործական ժառանգությունը: Այն ժառանգությունը, որին ծանոթանալով կարող ենք քիչ թե շատ օբյեկտիվ պատկերացում կազմել Նժդեհի աշխարհայացքի ու գաղափարական համոզմունքների կամ հայացքների մասին: Իսկ այդ հայացքները, համոզված ենք, խոսուն վկայությունն են նրա մարդասիրության, ազգայինի և համամարդկայինի միջև ներդաշնակության արտահայտության: Պերիչի գործը հեշտացնելու և առավել առարկայական լինելու համար նժդեհյան արտահայտությունների հարուստ ցանկից վկայակոչենք սոսկ մի քանիսը.

   - «Կրելով կնիքը Հայաստանի բնության և պատմության՝ հա՛յ եմ ես: Մտածումով ու ապրումներով, սակայն, ես մարդ եմ, համամարդ…»:
    -Նկատի ունենալով կոսմոպոլիտների «Պիտ սիրել բոլոր մարդկանց՝ առանց ցեղի, գույնի, կուլտուրայի խտրության» դրույթը՝ Նժդեհը գրում է. «Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել, ավելին` պիտ օգնության փութալ իր նմաններին: Սերը դեպ մեր նմանները եղել է և կմնա կրոնների և հեղափոխությունների հռչակած առաքինություններից գերագույնը: Պիտ ապրի մարդասիրությունը: Բայց մի՞թե մեր դեպ մարդկությունն ունեցած սերը ազատում է մեզ և մե՛ր ժողովուրդը սիրելուց, հայրենասեր լինելուց»:
    -«Մի՛ զլանար կարեկցանքդ տկարներին, սերդ անգամ. զայրույթիդ, սակայն, արժանացրո՛ւ, Հերակլեսի պես, զորավորներին միայն: Խնայի՛ր տկարներին, եթե թշնամիդ իսկ լինի: Յարգի՛ր քաջութեան օրենքը – մնա՛ մարդ, մարդ մնա` բոլոր դեպքերում: Եվ, զա՛րկ միայն նրանց, որոնք կարող են պատասխանել զարկիդ»:
    -«Մի՛, մի՛ սպանիր թշնամուդ անգամ, եթե կարելիություն կա սպանելու նրա մարտունակությունը - կռիվը շարունակելու նրա ցանկությունը: Այլ կերպ վարվողը մարդասպան է հասարակ, և ոչ` մարտիկ»
    -«Ես մերժում եմ այն բարոյազուրկ հասկացողությունը, թե հայրենիքի շահը սրբագործում է ամեն միջոց: Ստորությունը չի դադարում ստորություն լինելուց և՛ այն դեպքում, երբ այն կատարվում է անգամ հայրենիքի համար: …Բարոյական տկարության ծնունդ է ամեն կարգի ստորություն: …Ստորությամբ չեն պաշտպանում հայրենիքը»:
    -«Միջոցների անխտրականությամբ շահած ամեն մի հաջողություն պղծում է, ապականում մարդկային բարոյական աշխարհը: Մարդկայնության առաջին թշնամին է անխտիրը»:
    -«Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել: Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարյալ հայ լինել»:
    -«Ժողովորդներն ապրում են իրենց՝ ստեղծագործում մարդկության համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: Ժողովուրդներն ստեղծագործելու պարտականություն ունեն-հետևաբար և ապրելու իրավունք»
    -«Չկա աստվածորեն ավելի վսեմ և գեղեցիկ շարժուձև, քան մեր սրից զարնված հակառակորդի վերքերը կապելը: Ինչպես չկա ավելի բարբարոս արարք, քան վիրավորներին նոր վերքեր հասցնելը»:
    -«Հավատա՛ - մարդն ու աշխարհը ավելի են շահում շատերի համեստ, բայց մարդկորեն բարի գործերից, քան սակավաթիվ անհատների մեծագործություններից: Չի՛ լինում և՛ բարության փոքրը. դա էլ միշտ մեծ է ըստ էության, մե՛ծ իր ամեն մի արտահայտության մէջ: Բուդդան, մի կարապի կյանքը փրկելով, դրեց սկիզբը սրտի կրոնի, սիրո իմաստասիրության»:
    -«Սոցիալապէս որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»:
    -« Իմ հայրենիքը - դա մարդկայնորեն այն լավագույնն է, որ կա Հայաստանում»:

Համոզված ենք, որ այս արտահայտությունների ոգով գրված և հարյուրավոր էջեր կազմող նժդեհյան ստեղծագործություններում ֆաշիզմի կամ նացիզմի հարազատության ապացույցներ գտնելու համար Պերիչը և իր տեսակետը կիսողները ստիպված կլինեն ամբողջ կյանքում կատարել սիզիփոսյան աշխատանք:  

Ինչ վերաբերում է Նժդեհի հերոս դառնալուն, ապա Պերիչին մոլորություններից զերծ պահելու համար փաստենք, որ Նժդեհը նոր չէ, որ դարձել է հերոս, Նժդեհին որպես հերոս են ընկալել դեռ 20-րդ դարասկզբին, երբ իր փոքրաթիվ խմբերով պայքարում էր թուրք-բոլշևիկյան բազմահազարանոց զորքերի դեմ, երբ ապահովում էր ցեղասպանությունից մազապուրծ հայության գոյության իրավունքը բոլորիս համար ընդհանուր արևի տակ, երբ դեռ «լույս աշխարհ չէր եկել» Պերիչի հիշատակած ֆաշիզմը կամ նացիզմը: Իսկ երեխաների դաստիարակության մասին կարող եք չմտահոգվել, քանզի եթե հայ երեխաները, ՀՀ քաղաքացիները հետևողականորեն դաստիարակվեն Նժդեհի այս և այսօրինակ գաղափարների ոգով, ապա անհանդուրժողականությամբ և ագրեսիայով լեցուն մեր աշխարհը կդառնա ավելի լավը: Ի դեպ, համոզված եմ, որ նշված գաղափարների ոգով դաստիարակվելը օգտակար կլինի ոչ միայն հայ, այլև ռուս, ֆրանսիացի, հրեա,  իտալացի և բոլոր այլ ժողովուրդների բալիկների համար:

Մենք Նժդեհին բնավ չենք ֆետիշացնում, բայց մենք իրավունք չունենք ուրանալու այն, ինչ անուրանալի է, չարժևորելու այն, ինչն իրականում արժեքավոր է:

Գուցե Ձեզ համար Նժդեհի արձանը հարգանքի տուրք է «նացիստական հանցագործին»: Բայց դա այդպես է սոսկ Ձեր ու Ձեզ պես մտածողների համար: Ոչ ոք իրավունք չունի փաստեր խեղաթյուրել և նենգափոխել: Հայ ժողովրդի համար Նժդեհի արձանը բնավ «նացիստական հանցագործի» արձան չէ, դա հարգանքի տուրք չէ «մտացածին նացիստին», այլ արձան է՝ նվիրված մարդասերին, ազգասերին և պատմական արդարության հաստատմամբ, այս աշխարհն ավելի լավը դարձնելու գաղափարով մտահոգ անհատականությանը: Եթե Դուք այլ կերպ եք մտածում, ապա դա Ձե՛ր խնդիրն է, և այն մեր խնդիրն է սոսկ այնքանով, որքանով որ կան Ձեր պես մոլորյալներ կամ, հուսով ենք, ոչ խեղաթյուրողներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}