Ինչո՞ւ ղարաբաղյան հարցով գագաթաժողովի մասին լուրը ջնջվեց ՌԴ ԱԳՆ կայքից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու է ԱԳՆ պաշտոնական էջից ջնջվել ղարաբաղյան հակամարտության խնդրով Սանկտ Պետերբերուգում եռակողմ գագաթաժողովի կայանալու վերաբերյալ լուրը: Նրան հիշեցրել են, որ Պեսկովը չի հերքել Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի մասին տեղեկատվությունը:
«Ես արդեն տվել եմ պարզաբանում այդ ինֆորմացիայի հրապարակումից անմիջապես հետո: Ես ցանկանում եմ իմ պարզաբանումը ներկայացնել նրանց համար, ում մոտ հարցն առաջացել է այսօր: Խոսքը վերաբերում է նյութի ոչ ճիշտ բովանդակությանը, որը հրապարակվել էր Ռուսաստանի ԱԳՆ կայքում: Այն ճիշտ չէր այն համատեքստում, որ տպավորություն էր, թե միջոցառման անոնս է: Ամեն դեպքում, երբ մենք հասկացանք, որ նյութը ճիշտ չէ կազմված ու չի ընկավում այնպես, ինչպես պետք էր, մենք այն խմբագրեցինք: Հաղորդագրությունը մնացել է, բայց ուղղումներն արվել են այնպես, որ խոսքը վերաբերում է հնարավոր շփումների վերաբերյալ հիպոթետիկ քննարկումներին, ինչի մասին էլ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը»,-ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերել է նման շփումների կայացման հնարավորություններին:
«Հաշվի առնելով, որ տեղեկատվությունն ընկալվել է որպես միջոցառման անոնս, մենք այն շտկել ենք: Հայցում եմ ձեր ներողամտությունը: Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը շատ զգայուն է: Առաջիկայում ճիշտ կընտրենք բառերը»,-ասել է նա:
Անդրադառնալով շփումների կայացման հնարավորություններին, Զախարովան ասել է, որ եթե լինեն գործնական զարգացումներ, ապա Ռուսաստանի նախագահի աշխատակազմը կհայտարարի այդ մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին