«Արտ Ֆեստ 2016»-ի մրցանակակիրներն են
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում նախօրեին կայացել է «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:
Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցում էր ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ Հայաստանից և արտերկրից: Փառատոնն ընդգրկում էր արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։
Երգարվեստի բնագավառում մրցանակները տրվել են դասական, ժողովրդական և էստրադային ժանրերում: «Լավագույն դասական երգիչ և երգչուհի» անվանակարգերում հաղթել են Սարգիս Ռուստումյանը և Սերինե Խոդիկյանը, «Լավագույն ժողովրդական երգիչ և երգուհիների» անվանակարգերում՝ Սարգիս Ավետիսյանը, Հռիփսիմե Սարգսյանը, «Լավագույն էստրադային երգիչ և երգչուհի» անվանակարգերում՝ Տիգրան Գրիգորյանը, Արմինե Մարդոյանը:
Կինոարվեստի ոլորտում «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և « Լավագույն սցենար» անվանակարգերում մրցանակը տրվել է Անի Հակոբյանին «Շրջապտույտ» ֆիլմի համար, «Լավագույն օպերատրական աշխատանք» անվանակարգում՝ Ֆելիքս Շախտոյանը «Շնչառություն ֆիլմի համար»: «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող է ճանաչվել բրիտանացի դերասան Դանիել Լիզինգը «The Answers» ֆիլմում դերակատարման համար, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում՝ Գահան Ավարը Իրաքից «Լեյլա» ֆիլմում համանուն կերպարի համար:
«Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրիտանիայից Արտուռո Կարդելուսին «The Answers» ֆիլմի համար, «Լավագույն սցենար» անվանակարգում՝ Ջեֆֆրի Տեյլորը «Close» ֆիլմի համար, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ « Life is Beautiful»-ը (Գերմանիա), «Լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ «Voicemail» (Խորվատիա):
Կինոարվեստի հատուկ մրցանակը` ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, տվել է «Քառուղի» ֆիլմի ստեղծագործական խմբին՝ կինոարվեստի ոլորտում հայոց ազգային բանակի թեման կարևորելու համար:
Նորաձևության ոլորտում «Տղամարդու հագուստի լավագույն հավաքածու» է ճանաչվել Աիդա Հովսեփյանի, «Կանացի հագուստի լավագույն հավաքածու»՝ Հասմիկ Բաբաջանյանի և Վարդիթեր Առաքելյանին ներկայացրած հավաքածուները: Նորաձեևության հատուկ մրցանակը` ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, տրվել է Աննա Խաչատրյանին «Խաչքար» նախագծի համար՝ նորաձեվության ոլորտում ազգային թեման կարևորելու համար:
Կերպարվեստի ոլորտում՝ «Գեղանկարչություն» բաժնում հաղթել են Գոռ Առուշանյանը, Գայանե Ավետիսյանը, Գրիգոր Եղիազարյանը, Մարիամ Հարությունյանը, «Գրաֆիկա»՝ Աննա Հարությունյանը, Սյուզի Հակոբյանը, Մերի Մելքոնյանը, «Քանդակագործություն»՝ Գրիգոր Դարբինյանը, Լևոն Պողոսյանը, Ստելլա Գրիգորյանը, «Լուսանկարչություն»՝ Ռաֆայել Խաչատրյան, Քրիստինե Դանիելյան, Արմինե Եփրեմյանը, «Դեկորատիվ-Կիրառական արվեստ»՝ Ինեսսա Պողոսյան, Իննա Ասատրյանը, Մարինե Ալեքսանյանը: Կերպարվեստի հատուկ մրցանակը տրվել է Վալեր Նազարեթյանին ՝ կերպարվեստի ոլորտում յուրատեսակ աշխատանքի համար:
Թատերական արվեստի բնագավառում «Լավագույն բեմադրություն» է ճանաչվել բեմադրիչ Մարիամ Մնացականյանի «Ես միայն զանգահարելու եմ եկել» ուսանողական ներակայացումը, Սամսոն Մովսեսյանի «Վհուկը» պրոֆեսիոնալ ներկայացումը: «Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգում հաղթել է Հովհաննես Մեժլումյանը «Օսկար» ներկայացման մեջ Բարնիեի դերակատարման համար (ուսանողական), Վահագն Գասպարյանը` «Ինչո՞ւ է բողոքում արագիլը» ներկայացման մեջ պարոն արագիլի դերակատարման համար (պրոֆեսիոնալ): «Կնոջ լավագույն դերակատար» անվանակրգում հաղթել է Մարիամ Ալեքյանը՝ «The best of Shakespeare» ներկայացման մեջ Դեզդեմոնայի դերակատարման համար (ուսանողական): «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթել է Մանուշակ Նիկողոսյանը «Չեմ ասի» (ուսանողական), Հակոբ Հակոբյանը «Թոմ Սոյեր» (պրոֆեսիոնալ) ներկայացումների համար:
«Լավագույն պարային ներկայացում» է ճանաչվել Արաքս Խաչատրյանի բեմադրած «Կլեոպատրա»-ն:
Թատերական արվեստի հատուկ մրցանակ է շնորհվել ԵՊՀ մշակույթի կենտրոնին՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ ուսանողության շրջանում դասական դրամատուրգիան խրախուսելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կինոգետ. Այսօր հնարավորություններն ավելի մեծ են
- Արվեստն անազնիվ քայլեր չի սիրում. Գեղանկարիչ
- Մեկնարկում է «Արտ Ֆեստ 2016»-ը
- «Արտ Ֆեստ»-ը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով. Աշոտ Համբարձումյան
- «Արտ ֆեստ» փառատոնը կներկայանա միջազգային ձևաչափով