Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը
Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի պրակտիկ օգուտը հայկական կողմին կարող է լինել այն, որ անմիջապես մշակվի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ և շրջանառության մեջ դրվի Բունդեսթագում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
«Երկաթը պետք է տաք-տաք ծեծել»,- ժողովրդական խոսքը հիշեցրեց նա:
Ըստ Ա.Մարությանի, քանի դեռ տրամադրվածություն կա, գերմանա-թուրքական հարաբերություններում լարվածությունը մեծացել է՝ ամենակարճաժամկետ օգուտը, որ կարող է ստանալ հայկական կողմը, Բունդեսթագի կողմից համապատասխան օրենքի ընդունումն է:
«Սա շատ տրամաբանական կլինի, որ եթե Գերմանիան համարում է ցեղասպանություն է տեղի ունեցել, ուրեմն պետք է քրեականացնի այդ Ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստի պարագայում է»,- նշեց նա:
Ա. Մարուքյանի խոսքով, նման օրենքը կարևոր է հատկապես Գերմանիայի համար, որտեղ բնակվում է 3-3,5 միլիոն թուրք բնակչություն, որը Թուրքիայի հրահրմամբ մշտապես ժխտում է Հայոց ցեղասպանությունը:
«Սա պետք է նախաձեռնվի մեր կողմից, հասցվի այն պատգամավորներին, ովքեր համարյա միաձայն քվեարկել էին Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի օգտին»,- ասաց պատմաբանը:
Ըստ նրա, Գերմանիայում Հայկական հարցի, ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը կարող է նախապատրաստել նման նախագիծ, որպես օրինակ վերցնել Ֆրանսիայի նույն օրենքը, թարգմանել գերմաներեն և պաշտոնական նամակով դիմել Բունդեսթագի ղեկավարությանը, իսկ հայկական դիվանագիտությունն էլ պետք է պաշտպանի այդ առաջարկը:
Ա. Մարուքյանն ընդգծեց, որ ամեն ինչ պետք է արագ անել, այլապես գործընթացը կարող է սառեցվել, ինչպես, օրինակ Ռուսաստանի Դումայում: Նա հիշեցրեց, որ 2015-ի վերջին, երբ թուրք-ռուսական լարված հարաբերությունները հասել էին գագաթնակետին, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մտցվեց Դումա, սակայն հիմա գործընթացը քնած է:
«Եթե գերմանացիներն իսկապես առաջնորդվում են ժողովրդավարական արժեքներով, մարդասիրությամբ, պարտավոր են այս օրինագիծն ընդունել: Կարող է և չընդունեն, բայց մենք պետք է փորձենք»,- ասաց բանախոսը:
Ըստ Ա.Մարուքյանի, Հայաստանը չպետք է սպասի, թե էլ ով կցանկանա Թուրքիային ապտակ հասցնելու համար ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դիտորդի կարգավիճակում ծափահարի, դեսպանատան դեմ շնորհակալություն հայտնի:
«Մեզանից շատ բան է կախված: Մեծ ռեսուրսներ, ջանքեր չեն պահանջվում: Այսօր բարենպաստ իրավիճակ է ստեղծվել»,- նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի բանաձևում հատուցման գաղափարը սկզբունքորեն բացակայում է. Արմեն Մարուքյան
- Պրոֆեսոր. Բունդեսթագի որոշումը խոսում է Եվրոպայի վերակենդանացման մասին
- Բունդեսթագի ընդունած բանաձևը լուրջ հոգեբանական և բարոյական հարված էր թուրքական կողմին. Հ.Դեմոյան
- Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
- Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
- Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան