Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորները վերցվել են ոստիկանության խստացված պաշտպանության տակ
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավորներ ստացված մահվան բազմաթիվ սպառնալիքների պատճառով վերցվել են Գերմանիայի ոստիկանության խստացված պաշտպանության տակ: Գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերակաների տեղեկություններով` այս որոշումը կայացվել է Բունդեսթագի պատգամավորների և Բեռլինի ոստիկանության, Բունդեսթագի ոստիկանության և Դաշնային քրեական ոստիկանության համատեղ նիստի ընթացքում:
«Ազգությամբ թուրք պատգամավորների հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: Բունդեսթագի նախագահը հինգշաբթի ճիշտ բառեր գտավ դրա համար: Անհրաժեշտության դեպքում անվտագության միջոցները կխստացվեն: Ես կցանկանայի ընդգծել, որ Գերմանիայում բնակվող 3,5 մլն թուրքերի մեծ մասը լավ հարևաններ են և մեր հասարակության կարևոր մասերից մեկը: Հանցագործները և ծայրահեղականները եզակի դեպքեր են», - ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերը:
Պարբերականի հետ զրույցում Կանաչներ խմբակցության պատգամավոր Օզքան Մութլուն հորդորել է այդ սպառնալիքներին լրջորեն վերաբերվել և միջոցներ զեռնարկել: «Մենք բացարձակ հարձակման թիրախում ենք: Սա սահմանադրական մարմին է` Բունդեսթագը, սակայն մենք (Թուրքիայի կողմից – խմբ.) ներկայացվում ենք որպես ահաբեկիչներ», - ասել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳՆ-ն Բունդեսթագի պատգամավորներին խորհուրդ է տալիս չգնալ Թուրքիա
- Բունդեսթագի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել