Հռոմի Պապի այցից առաջ վերականգնվում են Մայր Տաճարի որմնանկարները
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգման, ամրակայման արտաքին աշխատանքները մինչև Հռոմի Պապի՝ Հայաստան կատարելիք այցը չեն ավարտվի: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Արտաքին երկաթյա կաղապարները Պապի այցի ընթացքում էլ կշարունակեն մնալ»,-ասաց Տեր Վահրամը:
Տաճարի ներսում միաժամանակ ընթանում են որմնանկարների թարմացման ու մասնակի վերանորոգման աշխատանքներ:
«Ներքին աշխատանքները մինչև հունիսի 24-ը կավարտվեն»,-ասաց նա:
«Շողակաթ» հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքը հանձն է առել որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը:
Կենտրոնի ավագ մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանի գնահատմամբ, որմնանկարները լավ վիճակում են, վնասված մասերը քիչ են: Կատարվում են մրի շերտի հեռացում, ներկի ամրակայում, թափված հատվածների լրացում, նախկինում կատարված գունային լրացումների գունափոխման ուղղումներ, որմնանկարների հիմքի վթարային հատվածների ամրակայում:
Այս պահին ռեստավրացիոն աշխատանքներ են իրականացվում նաև Խոր Վիրապում: Նորին Սրբության այցի ծրագրի համաձայն, հունիսի 26-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Հիշեցնենք՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցի առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու է մեկօրյա ցուցադրություն
- Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
- Հռոմի Պապի Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում սիրիահայերի հետ
- Ռոյթերս. Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին