Արձանագրվել է ցածր քաշով նորածինների ապրեցման տասնապատիկ մեծացում. Սերգեյ Խաչատրյան
Մայրություն և մանկության առողջության պահպանումը Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի մեծ դահլիճում անցկացվող «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարարը նշել է, որ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունքում վերջին տարիներին մեր երկրում արձանագրվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազում, ցածր քաշով նորածինների ապրեցման տասնապատիկ մեծացում, ինչպես նաև նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացում:
Համաժողովին ներկա Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով էլ ավելի արդիական հարց, քան պերինատոլոգիան է` անհնար է պատկերացնել։
Պերինատոլիգայի արդիական խնդիրների վերաբերյալ համագումարում զեկուցումներով հանդես կգան ԱՄՆ-ի Կորնելի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակը, Յան Դոնալդ բժշկական գերձայնային հետազոտությունների միջհամալսարանական դպրոցի տնօրեն, պերինատալ բժշկության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Ազիմ Կուրյակը, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԲԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դավիդ Մակացարիան, նույն ամբիոնի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն: Հավելենք, որ Ֆրենկ Չերվենակը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում հեղափոխական մոտեցման հեղինակ է դարձել` առաջ քաշելով պտուղը դեռ ներագանդային կյանքում որպես պացիենտ ընդունելու մոտեցումը։
Պերինատալոգիան բժշկության համեմատաբար երիտասարդ ու հեռանկարային ճյուղերից է և որպես բժշկության նոր բնագավառ հաստատագրվել է 1978 թվականին։ Ժամանակակից պատկերացումներով պերինատոլոգիան մանկաբարձության խոշոր բաժիններից է, որն ուսումնասիրում է պտղի զարգացումը, ապահովում մոր, պտղի ու նորածնի առողջության պահպանումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում