Օռլանդոյի հրաձիգը աշխատել է խոշորագույն G4S ընկերությունում
ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը, ով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային գեյ-ակումբում կրակել էր 50 մարդու, աշխատել է աշխարհի խոշորագույն պահնորդային G4S ընկերությունում, որը զբաղվում է անվտանգության ապահովման ծառայությունների տրամադրմամբ: Այս մասին հղում անելով Reuters-ին՝ գրում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ ընկերությունը համագործակցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ:
29-ամյա Օմար Մատինն աշխատել է G4S-ում 2007 թվականի սեպտեմբերի 10-ից։ G4S մամուլի խոսնակի խոսքերով՝ Մատինն ունեցել է մշտական զենք կրելու իրավունք:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային Pulse գեյ-ակումբում կրակոցների հետևանքով 50 մարդ մահացել էր, 50-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Կասկածյալը Օմար Մատինն է, աֆղանական ծագումով ԱՄՆ քաղաքացի է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում