20 բնակարան հանձնվել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նշվել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել ավելի քան 80 բնակարան, որոնցից 20-ը հանձնվել են բնակիչներին, գործընթացը շարունակվում է:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բնակարանային խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում և կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է գտնել խնդրի լուծման տարբերակներ:
Հարակից հրապարակումներ`
- «Բնակարան կամ գումարային փոխհատուցում»
- Վարչապետը Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին տեղեկացրել է՝ փոխհատուցման գործընթացը շարունակվում է
- Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին
- «Արդեն կապրիզ եք անում». Կառավարության պաշտոնյան՝ ցուցարարներին
- Ֆիրդուսիի նախկին բնակիչներ. Եթե հարցին լուծում չտրվի, կգնանք Բաղրամյան մեր մահճակալներով
- Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին