Ձերբակալվել են առողջապահության նախարարության պաշտոնյաներ
Այսօր ձերբակալվել են առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ս. Ծատուրյանը, գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Ա. Սեդրակյանը, բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախին պետ Ս. Խարազյանը: Ձերբակալությունների մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրանք կասկածվում են պաշտոնեկան դիրքը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Վարչությունից հայտնում են նաև, որ ձեռք բերված ապացույցներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։