«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում այսօր կբացվի Լևոն Աթոյանցի լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է 90-ականների պատերազմական իրողությունները: ՆԱՄ-ից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդեսին կներկայացվեն նաև օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց մարտական ոգին և քաջությունը ցուցաբերած զինվորների լուսանկարները:
Միջոցառման սկզբում կցուցադրվի Լևոն Աթոյանցի նկարահանած «Որտե՞ղ էիր, մա՛րդ աստծո» ֆիլմից մի հատված: Որպես օպերատոր 1994 թվականին մեկնելով Արցախ՝ Լևոն Աթոյանցի դարձել է Արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:
«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ է: