Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի դեմ հայց են ներկայացնում
Իրանի իշխանությունները ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց են պատրաստվում ներկայացնել ԱՄՆ-ի դեմ, քանի որ ԱՄՆ Բարձրագույն դատարանը հրաժարվել է իրանական Կենտրոնական բանկին վերադարձնել սառեցված իրանական ակտիվներից 2 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը։
«Բոլոր անհրաժեշտ միջոցառումները կիրառել ենք, որպեսզի հակազդենք իրանական ունեցվածքը յուրացնելու դեմ, և իրանական կառավարությունը ԱՄՆ-ի դեմ առաջիկա օրերին հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան», -հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Իրանի խորհրդարանը պարտավորեցրել էր երկիր կառավարությանը ԱՄՆ-ից փոպհատուցում ստանալ հակաիրանական գործողությունների համար։ ԱՄՆ Բարձրագույն դատարանը մերժել էր վերադարձնել Իրանին երկու միլիարդ դոլար իրանական սառեցված ակտիվներից։ Ըստ դատարանի որոշման, այդ գումարը պետք է ուղղվի ամերիկացի ընտանիքներին, որոնց հարազատները 1983 թվականին Բեյրութում, ինչպես նաև այլուր ահաբեկչության զոհ են դարձել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում