ՀՕՊ համաձայնագրի ընդունման համար ժամկետներ չկան. Իշխանական պատգամավոր
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտին վերաբերող համաձայնագրի ընդունման համար չկան ժամկետներ: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ համաձայնագիրը, որի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» կողմերի միջև ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում համաձայնագիրը դրական եզրակացություն էր ստացել և ընդգրկվել էր ԱԺ նիստի օրակարգ:
Այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի անդամները հայտարարում էին, թե համաձայնագրի կնքումը «դավաճանություն է», մինչդեռ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հարցն ընդգրկված չէ:
«Ձեր երևակայությունն է դա պարզապես, որ հարցը շտապ է, մեկ օրվա, երկու օրվա հարց է»,- նկատեց Բաղդասարյանը:
Հարցին, թե այսինքն՝ Ռուսաստանը ժամկետներ չի՞ դրել այդ համաձայնագրի ընդունման համար, իշխանական պատգամավորը պատասխանեց.
«Մեր ժամկետները որոշում ենք մենք, ես խնդրում եմ այդ բանը մի քիչ հղկեք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք, մենք չենք շտապում, դուք եք շտապում»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով փաստաթուղթը, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրել էր, որ «այս համաձայնագիրը ՀՀ ռազմապաշտպանական ոլորտին առնչվող համաձայնագիր է, ունի ռազմավարական կարևոր նշանակություն»:
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ունենք, գործում են, բայց խոսքը գնում է Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների մասին, այդ միջոցների օգտագործման մասին», -ասել էր պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք չենք վստահում պերմյակովների բանակին». Ակցիա ԱԺ դիմաց
- Հայկ Մարտիրոսյան. ՀՕՊ համաձայնագրի տեքստը գրված է լղոզված
- ՀՕՊ քննարկում. « Չի բացառվում, որ նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին և սպասարկում է այդ երկրի շահերը»
- Արման Նավասարդյան. ՀՕՊ համաձայնագիրը բխում է մեր շահերից
- Հայ-ռուսական ռազմական համագործակցության նոր համաձայնագիր է ներկայացվում ԱԺ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին