Հեծանիվ քշե՛ք. Նաղդալյանի հորդորը պատգամավորներին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող Հարկային նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եզրակացրել է, որ պետք է խմել հատապտղային օղիներ, քշել հեծանիվ և բիզնեսում չունենալ 40 մլն-ից ավելի շրջանառություն:
«Մի խոսքով եզրակացություն՝ խմեք հատապտղային գինիներ, մի աճեք 40 մլն-ից և քշեք հեծանիվ», -դիմելով ԱԺ դահլիճում նստած սակավաթիվ խորհրդարանականներին, ժպտալով հայտարարեց Նաղդալյանը:
Նշենք, որ ԱԺ փոխնախագահը, ում անունը կապվում է բազմաթիվ բիզնեսների հետ, այս եզրահանգման եկավ այն բանից հետո, երբ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցերին, հայտարարեց, որ բացառությամբ պտղային և հատապտղային հիմքով օղու, ծխախոտի, ինչպես նաև՝ սեղմած գազի ու բենզինի, գները կաճեն, քանի որ նոր օրենսգրքով բարձրանալու է դրանց համար նախատեսվող ակցիզային հարկի դրույքաչափը:
Նոր օրենսգրքով շրջանառության հարկի շեմը իջեցվելու է մինչև 40 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան