Օռլանդոյի հրաձիգն առնչություն է ունեցել ծայրահեղական իմամի հետ
Օռլանդո քաղաքի ակումբներից մեկում 50 մարդու սպանության կասկածվող Օմար Մատինը կապ է ունեցել ծայրահեղական իմամ Մարկուս Դուեյն Ռոբերտսոնի հետ, որը հայտնի է նաև Աբու Տաբահ անունով: Այս մասին հայտնում է Fox News լրատվականը` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Նախնական տվյալներով` Ռոբերտսոնը 3 տարի անցկացրել է բանտում մեքենայությունների և անօրինական զենք պահելու համար: Նա ազատ է արձակվել 2015թ-ին:
Աղբյուրը հայտնել է, որ Օռլանդոյի ողբերգությունը պատահական չի եղել, քանի որ որոշ ժամանակ առաջ Օմար Մատինը անդամակցել է հոգևոր սեմինարիայի, որը պատկանում է Ռոբերտսոնին:
Պարբերականը նաև նշում է, որ մինչ ձերբակալությունը Մարկուս Ռոբերտսոնը «ազատորեն և խանդավառությամբ» քարոզներ է արել հոմոսեքսուալության դեմ:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գործող Pulse գեյ-ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ և ավելի քան 50 հոգի ստացել է վիրավորում: Նախնական տվյալներով` կասկածյալ է համարվում է ԱՄՆ-ի քաղաքացի 29-ամյա Օմար Մատինը, ով ծագումով Աֆղանստանից դուրս եկած փախստականների ընտանիքից է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում