«Մենք չենք վստահում պերմյակովների բանակին». Ակցիա ԱԺ դիմաց
Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Հավաքված քաղաքացիները դեմ են «Հայաստանի ու Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու» համաձայնագրի ընդունմանը:
«Դավաճանության հերթական քայլը», «Չենք հանձնելու ոչ օդը, ոչ հողը», «ՀՕՊ-ի հանձնումը=Ստեփանակերտի ռմբակոծում», «Մենք չենք վստահում պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին» այս ու այլ գրություններով ցուցանակներ են ԱԺ շենքի առաջ բարձրացրել ակցիայի մասնակիցները:
Համաձայանգրի դեմ բողոքի դուրս եկած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ նման համաձայանգրի քննարկումը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները տեղի ունեցած իրադարձություններից եզրակացություններ անելու ընդունակ չեն:
Հայրիկյանի խոսքով, նման ակցիայի անցկացումը վկայում է այն մասին, որ հասարակության մեջ առկա առողջ տարրը նպաստելու է քաղաքակրթական վերածննդին:
«Եթե չլինեին ապրիլյան դեպքերը, ապա կարելի էր մտածել, որ Հայաստանն այս համաձայնագրով կարող էր շահեկան վիճակում լինել: Բայց մենք գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որ Հայաստանին սպառնացող պետություն կա, որի հիմնական սնուցողն ու իրեն ռազմավարական դաշնակից համարողը Ռուսաստանն է: Եթե այդ ամենից հետո դու շարունակում ես Ռուսաստանի հետ ոչ միայն հարաբերություններ պահպանել, այլև հավատում ես նրա բարյացակամությունը, ուրեմն այդ հետևանքները դու պետք է վայելես»,-ասաց Հայրիկյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում համաձայնագիրն ընդգրկված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայանգրի մասին. Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք չէ ուղղել ռուսական կողմին
- ՀՕՊ համաձայնագրով Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ. Մ.Մելքումյան
- Պետք է խոսենք ոչ թե մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին. Շարմազանովը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
- ՊՆ-ն հրապարակել է տեղեկանք ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ
- Բորդյուժա. Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը մեր երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է
- «Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը չի կարող վնասել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին