Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
Հայաստանի` տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալը միջազգային գիտությանը ինտեգրման շատ լուրջ քայլ է,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը:
«Հայաստանն ընտրվեց մրցույթում և արդեն կես տարի է տարածաշրջանում աստղագիտական կենտրոն է, իսկ ընտրվելուն նպաստեցին թե միջազգային գիտաժողովներին մասնակցելը, թե ներկայացրած նախաձեռնությունները: Այդպիսի կենտրոններ ստեղծելը մտնում է Միջազգային աստղագիտական կենտրոնի ռազմավարության մեջ: Նրանք ամբողջ աշխարհում տարածշրջանային կենտրոններ են ստեղծում՝ աստղագիտությունը զարգացնելու համար»,-նշեց կենտրոնի տնօրենը:
Նա հայտնեց, որ այս կենտրոնին հարևան երկրներից միացել են Վրաստանը և Իրանը: Մի քանի օր առաջ Ղազախստանը նույնպես դիմել է պաշտոնական նամակով, որպեսզի միանա Հայաստանի կենտրոնին:
Աստղադիտարանի առաջատար գիտաշխատողի փոխանցմամբ՝ կենտրոնները համակարգում են աստղագիտությունը թե պրոֆեսիանալ, թե կրթական, թե հանրամատչելի մակարդակներում. «Մինչև 2021 թվականը Հայաստանը կպահպանի այս կոչումը, այնուհետև մտադրություն կա շարունակել մինչև 2030 թվականը»:
Արեգ Միքայելյանն ընդգծեց, որ Բյուրականը լինելով փոքր գյուղ, դեռ խորհրդային տարիներից հայտնվել է աշխարհի տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական և միջազգային գիտաժողովներ: Բյուրականի անունը հայտնվել է այսնպիսի քաղաքների կողքին, ինչպիսիք են Փարիզը, Պրահան, Ռիո դե Ժանեյրոն:
Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանն այս տարի նշում է իր 70-ամյակը:
Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ համագործակցությանը, Արեգ Միքայելյանն առանձնացրեց Իրանի հետ կապերի զարգացումը, որն ըստ նրա, շատ մեծ պոտենցիալ ունի այս ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան