Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
«Ես, որպես մարդ, որը գլխավորել է Հայաստանում առաջին հարկային համակարգը, վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե՝ աղբի մակարդակի», -այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հարկային նոր օերնսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց, որ օրենսգրքում կոնցեպտուալ լուծումներ չկան, և վեց աշխաանքային օր ուսումնասիրելուց հետո 24 կետից կազմված դիտողությունները կուղարկի Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանին:
«Շատ մտահոգ եմ: Բա Հարկային օրենսգիրքը ընդունում ենք, որտե՞ղ է, որ քայլ առաջ ունենք: Ընդհանուր առմամբ շատ մեծ փոփոխություններ չկան և նորից՝ վատ հարկային համակարգը դառնում է ավելի վատը: Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու, ի՞նչ խնդիր ենք լուծում», -հետաքրքրվեց Բագրատյանը՝ դիմելով օրինագծի հարակից զեկուցմամբ հանդես եկող Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանին:
Ի պատասխան իշխանական մեծամասնության պատգամավորը Բագրատյանին հորդորեց դիտարկումներում ծայրահեղության չդիմել:
«Պարոն Բագրատյան, խնդրեմ, եկեք միասին դնենք, քննարկենք այն հարցադրումները, որոնք դուք ասում եք, որ գին ունեն: Այ՝ դուք ասում եք սահմանին չգանձել ավելացված արժեքի հարկ և տեղափոխել շրջանառության հարկ, շատ լավ բան եք ասում, բայց դա գին ունի. 500 մլրդ դրամից, 250 մլրդ դրամը մենք սահմանին ենք գանձում: Հիմա որտեղի՞ց մենք պետք է գտնենք 250 մլրդ դրամը, որպեսզի լուծենք ընթացիկ բյուջետային ծախսերը: Հիմա դուք երևի ավելի լավ գիտեք դրա ձևերը, դրա համար ասում եմ՝ հունիսի 15-ից սկսած մասնագիտական հասարակության հետ սկսում ենք օրենսգրքի նախագծի քննարկումները: Առաջարկում եմ՝ եկեք քննարկենք», -արձագանքեց Այվազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան