Ճապոնիայի իշխանությունները չեն ցանկանում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից
Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման դիրքորոշում է հայտնել Ճապոնիայի նախարարիների կաբիների գլխավոր քարտուղար Թսիխիդե Սուգան:
«Այս հարցն անմիջականորեն առնչվում է ճապոնական շահերին: Մենք ցանկանում ենք, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում»,- ընդգծել է նա:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին կայանալու է հանրաքվե Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան