Քերրին կոչ է արել չմեղադրել կրոնը Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգության մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել ամերիկացիների չմեղադրել որևէ կրոն՝ ելնելով այն բանից, որ «Իսլամական պետություն» ահաբեկական խմբավորմանը երդում տված ահաբեկիչը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում սպանել է 49 մարդու: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Ամենավատ բանը, որը մենք կարող են անել՝ մատնացույց անել որևէ կրոն: Դրանում չի կայանում մեր երկրի արժեքները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գործող Pulse գեյ-ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ և ավելի քան 50 հոգի ստացել է վիրավորում: Նախնական տվյալներով, կասկածյալ է համարվում է ԱՄՆ-ի քաղաքացի 29-ամյա Օմար Մատինը, ով ծագումով Աֆղանստանից դուրս եկած փախստականների ընտանիքից է:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
- Օռլանդոյի հրաձիգն առնչություն է ունեցել ծայրահեղական իմամի հետ
- Օբաման Օռլանդոյում տեղի ունեցածը ահաբեկչության և ատելության ակտ է անվանել
- Օռլանդոյի հրաձիգը աշխատել է խոշորագույն G4S ընկերությունում
- Թուրքական լրատվամիջոցը ԱՄՆ-ում ահաբեկչության հետևանքով մահացածներին անվանել է «այլասերվածներ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում