Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը տեղափոխվել է Բոնն
Ապրիլյան մարտերի ժամանակ վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը այսօր առավոտյան տեղափոխվել է Գերմանիա բուժման: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը:
Նրա խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանից այօր առավոտյան նրանք մեկնել են Մոսկվա, այնուհետև Դյուսելդորֆ, որտեղից էլ պետք է մեկնեն Բոն՝ համալսարանական կլինիկա վերականգնողական բուժում ստանալու:
«Բժիշկների հետ նախնական պայմանավորվածություն ունեցել ենք այնտեղ բուժման պրոցեսը կազմակերպելու է հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանը: Ռուբենը երեք ամիս վերականգնողական բուժում է ստանալու: Ասել են, որ նրան այս պահի դրությամբ վիրահատություն չի սպասվում», -փոխանցեց տիկին Թումանյանը:
Զինծառայողին և նրա մորը բժիշկ է ուղեկցելու:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը մեզ չի օգնել, մեզ օգնել են անհատներ. Արման Լազգիյանի հայր
- Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանին Գերմանիայում բուժելու համար ամբողջ գումարը հավաքվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան