Տնտեսություն 16:33 13/06/2016 Հայաստան

Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան

Ազգային ժողովի դատին ներկայացված Հարկային նոր օերնսգրքի նախագծով Հայաստանում նոր գնաճի խթան է ստեղծվում: Այս եզրահանգման է եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նման հայտարարության համար հիմք էր նախագծով տարբեր ապրանքատեսակների համար ակցիզային հարկի փոփոխվող դրույքաչափերը:

«Ակցիզային հարկի դրույքաչափեր եք փոխում ու դրա արդյունքում բենզինի էական գնաճ է լինելու, լիցքավորվող գազի, սպիրտային խմիչքների, ծխախոտի էական գնաճ է լինելու: Ծխախոտը դեռ մի կերպ հասկանալի է, թող մարդիկ քիչ ծխեն: Ամեն անգամ ասում ենք՝ հա լավ ինչ է, մի հազար դրամ ենք ավելացնում հարկային բեռը, բայց 1000 օրենքով հազար դրամով ավելացնում ենք, ու ամեն մարդու վրա մեծ բեռ ենք դնում, որի տակից ինքը ո՞նց է դուրս գալու», -այսօր ԱԺ նիստում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ օրինագծով կառավարությունն առաջարկում է մինչև 2021 թվականը բարձրացնել և ներդաշնակեցնել միայն օղու և ծխախոտի ակցիազային հարկի դրույքաչափերը:

«Խոսքը չի վերաբերում բոլոր ալկոհոլային խմիչքներին, որովհետև գինու և կոնյակի մասով մենք առաջարկում ենք չբարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը, և ասվածը վերաբերում է բացառապես օղուն և ծխախոտի արտադրանքին: Իհարկե, հարկի դրույքաչափերի բարձրացումը ենթադրում է գների բարձրացում: Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման նպատակը հենց այդ ապրանքների գների բարձրացումն է, որովհետև դրանով պետությունը չի խրախուսում այս ապրանքատեսակների՝ ծխախոտի և օղու սպառումը», -լրացրեց Վախթանգ Միրումյանը:

Անդրադառնալով վառելիքին, Միրումյանն ասաց, որ մասնավորապես,  դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը նվազեցվելու է՝ 35 հազար դրամից 13 հազար դրամ:

«Պատճառն այն է, որ դիզելային վառելիքի մասով մենք կրճատում ենք ավելացված արժեքի հարկից ազատվելու արտոնությունը: Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը դիզելային վառելիքի իրացումը չի հարկում ԱԱՀ-ով, ինչը չի նպաստում տնտեսության այնպիսի ոլորտների գործունեությանը, ինչպիսին են շինարարությունը, հանքարդյունաբերությունը այն առումով, որ այդ ոլորտների ծախսերում էական մաս է կազմում դիզելային վառելիքի սպառումը և պարզապես ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն չկա: Դրա համար կրճատելով դիզելային վառելիքի ԱԱՀ-ից ազատման արտոնությունը 20 տոկոս դրույքաչափով հարկելը և որպեսզի գների ավելացումները մեղմվեն, մենք առաջարկել ենք դիզելային վառելիքի մասով ոչ թե իրականացնել դրույքաչափի բարձրացում, այլ նվազեցում», -ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերին, ապա կառավարությունը ներկայացրած նախագծով առաջարկում է ավելացում, ինչի արդյունքում, Միրումյանը չբացառեց բենզինի և սեղմած գազի գնաճը:

«Տեսականորեն և գործնականորեն հնարավոր են գների տատանումներ, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ հնարավոր է նաև, որ դա իրականացվի համապատասխան մարժայի հաշվին, որ գների բարձրացման չբերի», -նշեց Միրումյանը:

Արձագանքելով կառավարության պաշտոնյային, Փաշինյանը նկատեց, որ օրինակ, գազալցակայաններում, որոնք կապված են օլիգարխիայի հետ, զգալի ստվեր կա՝ ՀԴՄ չի դրվում, չի կշռվում գազը և այլն, և դա վերացնելու փոխարեն ակցիզային գներն են բարձրացվում:

«Ակցիազային հարկի դրույքաչափի բարձրացման ադրյունքում էդ ձախ եկամուտներ տնօրինողի եկամուտներն են շատանալու: Արդյունքում պարզվելու է, որ հարուստներն ավելի են հարստանալու»,- նկատեց Փաշինյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}