Պատգամավորները հարգեցին Օֆելյա Համբարձումյանի հիշատակը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մահացել է 20-րդ դարի մեծագույն երգչուհի Օֆելյա Համբարձումյնաը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:
«Ես ուզում եմ մեր բոլորիս անունից ցավակցություն հայտնել մեր սիրելի Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի բոլոր անդամներին, մեր հայ ժողովրդին, ողջ հայությանը, որովհետև 20-րդ դարի ընթացքում ինքը ապացուցեց, որ հայ մշակույթը հզոր է», -ասաց Շարմազանովը:
Պատգամավորները ոտքի կանգնեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին երգչուհու հիշատակը:
Օֆելյա Համբարձումյանը մահացել է այսօր: Նա 91 տարեկան էր: