ԱԳՆ աշխատակիցներն առաջարկում են նախարարությունը վերանվանել «Խոսրովի անտառ». «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն առաջարկում են իրենց գերատեսչության անունը փոխել և դնել «Խոսրովի անտառ»: Բանն այն է, որ ԱԳՆ ողջ աշխատակազմը քննարկում է այն լուրը, որ շուտով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան` Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։
Քանի որ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից արդեն ԱԳ փոխնախարար է, ԱԳՆ աշխատակիցները փառք են տալիս Աստծուն, որ Խոսրով Մելիքիչն ընդամենը մեկ որդի և մի փեսա ունի, այլապես ԱԳՆ հին աշխատողներին լուրջ վտանգ էր սպառնալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան