Հարկային նոր քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսովայությո՞ւնն է. Գուրգեն Արսենյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր ղեկավարած ՄԱԿ կուսակցության անունից հայտարարեց, որ իրենք «կտրականապես» դեմ են ներկայացված օրինագծին:
«Մենք կտրականապես դեմ ենք Հայաստանի տնտեսվարող հատվածի դեմ այսպիսի ոտնձգության», -հայտարարեց Արսենյանը:
Հիմնավորելով իր հայտարարությունը, պատգամավորը, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է, նկատեց, որ այս օրինագիծը միաժամանակ քննադատում են և ընդդիմության, և իշխանական մեծամասնության ներկայացուցիչները:
«Հարց է ծագում՝ այս օրենսգիրքը քաղաքական մեծամասնության օրենսգի՞րքն է, էս հարկային նոր քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսոփայությունն է՞ Հայաստանի տնտեսության հետ կապված, որովհետև այն քաղաքական հայտարարությունները, որ վարչապետն անում էր այս ամբիոնից միանգամայն այլ բանի մասին էր: Վարչապետն այս ամբիոնից հայտարարում էր, թե տնտեսվարողների համար պայմանները պետք է հեշտացվեն, Հայաստանը պետք է դարձնել գրավիչ երկիր», - դիրքորոշումը ներկայացրեց Գուրգեն Արսենյանը՝ ընդգծելով, որ այս օրինագծի ընդունմամբ սպասվող գնաճի դեպքում ամեն տարի յուրաքանչյուր ընտանիք պետք է շուրջ 300 դոլար հարկային պարտավորություններ կատարի:
Արսենյանը վրդովված էր, նրա խոսքով, այս օրինագծով Հայաստանի տնտեսվարողները ներկայացվում են որպես որս. «Դուք որսորդներն եք, նրանք էլ որսը ու դուք էլ նրանց հետևից պետք է ընկնեք ու այնպես անեք, որ չփախնեն: Չէ՞ որ էդ մարդկանց տված հարկերով ա ձեր աշխատավարձները գոյանում: Ու էս Հարկային օրենսգրքով գնում եք նոր ընտրությունների՞, ի՞նչ եք ակնկալում բա էս ժողովրդից դուք: Չե՞ք կարծում, որ էս գործողությունները դիվերսիա են ձեր քաղաքական ակնկալիքների նկատմամբ: Ես ասե՞մ ձեզ դրա մասին էս ամբիոնից: Բերելու եք արտագաղթի նոր տեմպերի»:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Պետք է Հայաստանի տնտեսության վրա դնենք գրանիտե տապանաքար ու վրան գրենք՝ վախճանվեց անփառունակ. Զոհրաբյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան