Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք. Գուրգեն Արսենյան
Հայաստանի Ազգային ժողովին ներկայացված Հարկային նոր օրենսգիրքը դիվերսիա է մեր երկրի նկատմամբ: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:
Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Արսենյանը բավական վրդովված էր, նույնիսկ անկեղծացավ.
«Գերի են ընկել տնտեսվարողները հարկայինի պլանների կատարման ձեռը, գերի են ընկել Հայաստանի քաղաքացիները, որ ասենք պետք ա սահմանները պաշտպանեն, հետո պարզվի, որ էն տասը տարին, որ բերաններս փակել ենք ու ասել՝ ամեն ինչ բանակի համար, պարզվել է՝ բանակում ամեն ինչ բարվոք չի: Գերի ենք ընկե՞լ: Հարգելիներս, դուք են մարդիկ չեք, որ կարողանաք գերի վերցնել Հայաստանի տնտեսությանը: Հայաստանի տնտեսվարողները արդեն տասը տարի ցույց են տալիս, որ այդ դեպքերում իրանք լքում են, լքում են ոտքով: Հայաստանից տասը տարիների ընթացքում հեռացել է տնտեսվարողների, գործ անողների լավագույն սերուցքը: Ու գնացել են այլ երկրներում են նոր բարիք ստեղծում: Հիմա ի՞նչ եք անում հետևից ընգած: Ես կարծում եմ, որ դուք իրագործում եք մի ծրագիր, որը դրսում մշակված ծրագիր ա՝ ո՞նց անել, որ Հայաստանը մշտապես թաղենք»:
Արսենյանը, որի անունը կապվում է մի քանի բիզնեսների հետ, նկատեց, որ Հայաստանում առաջնային դիրքերում պետք է լինի հայկական պետությունն ու հայկական տնտեսությունը, իսկ հարկային համակարգը ածանցյալ է, հետևաբար ածանցյալները պետք է զբաղեցնեն իրենց ածանցյալ դիրքը:
«Չպետք է հարկային համակարգը դառնա դոմինանտ, որ մենք էլ մտածենք, ասենք՝ ոնց անենք, որ էս մարդկանց հետ լեզու գտնենք, բարիշենք, որ ասենք, իրանք էս հարկատեսակը չավելացնեն ու մեր ընտանիքները չդառնան անվճարունակ: Թվերից ենք խոսում, է. 550 հազար թոշակառու ու ընդամենը 600 հազար աշխատող, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա: Հոլանդիայում երբ հարաբերակցությունը կազմում է՝ 3 աշխատողին մեկ թոշակառու, տագնապ են հայտարարում: Իսկ մեզ մոտ հարաբերակցությունը մեկին մեկ է՝ մի աշխատողը պահում է մի թոշակառու, բանակ, աղքատության նպաստ է տալիս: Էս ո՞ւր ենք հասել: Փոխանակ, ասենք մի արտագաղթեք, մի գնացեք, կտանք արտոնություններ, արեք գործ, աշխատատեղ բացեք, չէ, անպայման պետք է բերել ու Հայատսանի քաղաքացիների վրա դնել մամլիչը, սղմել, տենալ՝ տակը ինչ կմնա», -նյարդայանացած էր Արսենյանը:
Պատգամավորը ասաց, որ պատրաստվում է իր այս մտքերը փոխանցել Հայաստանի նախագահին ու կրկնել՝ «Սա դիվերսիա է Հայաստանի նկատմամբ»:
«Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք: Ի՞նչ ա դառնալու սրա արդյունքը, Թողենք, գնա՞նք սաղս, որ պրծնե՞նք ձեզանից, հա՞: Չի ստացվելու, չեք հասնելու դուք էդ նպատակին: Բոլոր գործիքներով պայքարելու եմ, որպեսզի էս փոփոխությունները չլինեն», -կարռավարությանը դիմելով, հայտարարեց Արսենյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շատերի կողմից Հարկային այս օրենսգիրքն ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում. Լ. Զուրաբյան
- Հայաստանում մնացել են այդ սուպերհայրենասերները և դուք ընկել եք նրանց հետևից. Մարուքյանը՝ կառավարությանը
- ՀՀ-ից արտագաղթած մեր քաղաքացիները Ռուսաստանում ստեղծել են 1 միլիոն աշխատատեղ. Մհեր Շահգելդյան
- Հարկային նոր քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսովայությո՞ւնն է. Գուրգեն Արսենյան
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ