ԵԽ նախարարների կոմիտեն հետաձգել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների քննարկումը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 7-ից 9-ը տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։
ԵԽ նախարարների կոմիտեում որոշում է կայացվել հետաձգել «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը։ Այս գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ․-ի հունիսին։
Նախարարների կոմիտեի օրակարգում էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործը։ 2014թ․-ի հոկտեմբերին կայարած վերջնական վճռով ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով և Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմադովին։ Սակայն մինչ այժմ ՄԻԵԴ վճիռն Ադրբեջանը չի կատարել։
Նախարարների կոմիտեն պնդում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Իլգար Մամմադովի անհապաղ ազատ արձակումը։
Կոմիտեն նաև որոշում է կայացրել Իլգար Մամմադովի վճռի կատարման վերաբերալ իրավիճակը քննարկել ԵԽ նախարարների կոմիտեի յուրաքանչյուր շաբաթ անցկավող հերթական հանդիպման ժամանակ՝ մինչև նրա ազատ արձակումը։
Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Կոստանյան․ ՄԻԵԴ-ը զերծ մնաց ԼՂ կարգավիճակի հարցին անդրադառնալուց
- ՄԻԵԴ-ում կսկսվեն «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերի լսումները