Պետք է Հայաստանի տնտեսության վրա դնենք գրանիտե տապանաքար ու վրան գրենք՝ վախճանվեց անփառունակ. Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովի շարունակվող արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, ԱԺ «Բարգավաճ հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ օրենսգիրքն այս տեսքով չի ընդունվի:
«Եթե այս նախագիծն ընդունվի այս կերպ, նշանակում է, որ մենք գրանիտից տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա ու վրան գրենք՝ վախճանվեց անփառունակ», -իր ելույթում հայտարարեց Զոհրաբյանը:
Վկայակոչելով գյուղատնտեսներին, գործարարներին, պատգամավորն ասաց, որ նրանք զգուշացնում են՝ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը:
Նա նկատեց, որ իրեն ու բոլորին պարզ է, որ կառավարությունը նման օրինագիծ ներկայացնելով նպատակ ունի «մինչև վերջ քամել հարկերը»:
«Երկու տարբերակ կա հարկային մուտքերը ավելացնելու՝ մեկը կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարն է, իսկ մյուսը՝ ահա այս տարբերակն է, հարգելի կառավարություն, որը դուք բերել եք՝ շրջանառության հարկի շեմը կրկին իջեցնելով: Սա բացարձակապես անընդունելի է: Այդպես դուք հարկաքամ եք անելու հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններին», -հավելեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով, կարելի է հասկանալ, որ կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ «սրբազան պայքարը» չի ստացվել ու ընտրվել է այս նոր մեթոդը:
«Երեկ մենք տոնեցինք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի մեկ ամիսը, պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ստվերի դեմ ու այդպես ավելացրեք հարկային մուտքերը: Ինչ է, կարո՞ղ է կոռուպցիան կամ մենաշնորհները անորսալի Ջոն է, չեք կարողանում հայտնաբերել ու գնում եք այս անընդունելի տարբերակով: Կոռուպցիայի տեղն էլ գիտեք, կոռուիպցիոներների տեղն էլ գիտեք, հարկերը շրջանցողների տեղն էլ գիտեք: Գնացեք քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ պայքարեք ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարեք Հայաստանի տնտեսությունը կոռոզիայի ենթարկող խայտառակ մենաշնորհների դեմ», -հայտարարեց Զոհրաբյանը:
Նա ասաց, որ այս տեսքով այս նախագծի քվեարկությունը չպետք է տեղի ունենա, հորդորեց դադարեցնել քննարկումները, հետաձգել քվեարկությունը և կազմակերպել խորհդարանական լսումներ ու փորձել իսկապես բարելավել ոլորտը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան